ԱՄՆ-ի «տակտիկական խոդը». Ալիեւին հասկացնում են, որ «Լավրովի ծրագիրը» իլյուզիա է
ПОЛИТИКА«Հրապարակ» թերթը գրում է. «ԱՄՆ պետդեպի առաջարկը վաղը Բեռնում տեղի ունենալիք նախագահների հանդիպման նախօրյակին հենց այնպես չարվեց»,- ասաց բարձրաստիճան պաշտոնյան` նկատի ունենալով սահմանին տեղադրվելիք միջադեպերը, կրակոցները ֆիքսող զգայուն սարքերի մասին առաջարկը: «Դա դեղին քարտ էր Ադրբեջանին, ընդ որում՝ ամերիկյան կողմը լավ է հասկանում, որ Ադրբեջանը չի համաձայնելու դրան, սակայն դա տակտիկական խոդ է` Ադրբեջանին Ռուսաստանից պոկելու, հասկացնելու, որ «Լավրովի ծրագիրը»-ռուսաստանյան խոստումները, որոնցից ադրբեջանցիները վերջերս շատ են խոսում, իլյուզիա են։
Ամերիկյան կողմը նաեւ շատ լավ` հենց առաջին ձեռքից տեղեկացված է, որ Ադրբեջան-Թուրքիա հարաբերություններն այս պահին բավականին լարված են, եւ փորձում է ղարաբաղյան գործընթացի վերահսկողությունը վերցնել իր ձեռքը` ակնկալելով Ալիեւի պահվածքում լուրջ փոփոխություն ու տեղաշարժ դեպի Արեւմուտք։ Կիրականանա՞ն արեւմտյան այդ սպասումները նախագահների առաջիկա հանդիպումից, կարծում եմ` ոչ»,- եզրակացրեց մեր զրուցակիցը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



