Կանադայում գրանցվել է անհայտ հիվանդության բռնկում
МЕЖДУНАРОДНОЕԿանադական Նյու Բրանսուիկ նահանգում գրանցվել է անհայտ հիվանդության բռնկում, գրում է The New York Times-ը:
Նյարդաբան Նիլ Քեշմանի խոսքով` հիվանդների մոտ ախտորոշվել է արագ զարգացող տկարամտություն և հոգեկան խանգարումներ, որոնք, ինչպես նկարագրել են հիվանդները, արտահայտվել են այնպես, կարծես ուղեղն ու ողնաշարը կորցրել են մարմնի նկատմամբ վերահսկողությունը:
«Մարդիկ տագնապի մեջ են: Նրանք հարցեր են տալիս` դա կապվա՞ծ է շրջակա միջավայրի հետ, թե՞ ժառանգական հիվանդություն է: Հիվանդությանը հանգեցնում է անորակ միս կամ ձուկ ուտե՞լը, թե՞ որևէ այլ բան: Բոլորն ուզում են իմանալ պատասխանները», - ասել է բռնկումից տուժած քաղաքներից մեկի քաղաքապետ Այվոն Գոդին:
Հիվանդությունն առաջին անգամ հայտնաբերվել է 2015-ին, այդ ժամանակից ի վեր դեպքերի ընդհանուր թիվը հասել է 48-ի, ներառյալ վեցը` մահվան ելքով: Ախտանիշների շարքում մասնագետները նշում են անքնությունը, շարժիչի գործառույթների խանգարումը, հիշողության կորուստը, հոգնածությունը և հալյուցինացիաները: Միևնույն ժամանակ, բժիշկները չեն կարողանում ճշգրիտ որոշել ախտորոշումը, քանի որ հիվանդության դրսևորումները իրար հետ հստակ կապ չունեն:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
3
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



