Աշխատանքային խումբն Իրանի հետ կքննարկի Հայաստանում պոլիկլինիկայի շինարարության հարցը
ОБЩЕСТВОՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն Իրանական ժողովրդային ապահովագրական ընկերության պատվիրակության անդամների հետ հանդիպմանը ներկայացրել է դեկտեմբերի 13-15-ը Թեհրան կատարած այցի ընթացքում ձեռք բերած պայմանավորվածությունները: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, բարձր գնահատելով հարևան երկրի առողջապահակ ան համակարգի մոտեցումներն ու ծրագրերը` Արմեն Մուրադյանն ընդգծել է, որ ԻԻՀ առողջապահության և բժշկական կրթության նախարարի հետ քննարկվել է և որոշվել ստեղծել հայ-իրանական աշխատանքային խումբ:
«Մեզ համար շատ կարևոր պայմանավորվածություններ կարողացանք քննարկել և ձեռք բերել: Հայ-իրանական աշխատանքային խումբը իրանական կողմի հետ կքննարկի Հայաստանում հնարավոր հիվանդանոցային համալիրի կամ պոլիկլինիկայի շինարարության հարցը, ըստ կարիքների, որը մենք կներկայացնենք մեր աշխատանքային խմբին: Կձևավորենք ընդհանրացված մոտեցում, որը կամրագրենք հաջորդ տարվա սկզբին Իրանի Իսլամական Հանրապետության առողջապահության և բժշկական կրթության նախարար Հասան Հաշեմիի` Հայաստան այցի ժամանակ»,-նշել է Արմեն Մուրադյանը: Ըստ նրա, աշխատաքային քայլերը պետք է իրականացվեն ստորագրված փոխըմբռնման հուշագրի շրջանակում:
Իրան-Հայաստան առևտրական պալատի նախագահ Լևոն Ահարոնյանն ու Իրանական ժողովրդային ապահովագրական ընկերության պատվիրակության ներկայացուցիչները, շնորհակալություն հայտնելով ՀՀ առողջապահության նախարարին ընդունելության համար, պատրաստակամություն են հայտնել համագործակցել աշխատանքային խմբի անդամների հետ` կյանքի կոչելու նախանշված ծրագրերը: Արմեն Մուրադյանը նշել է, որ աշխատանքային խմբի օրակարգում կլինեն նաև դեղորայքային քաղաքականությանը վերաբերող հարցերը:
ՀՀ առողջապահության նախարարը շնորհակալություն է հայտել իրանական պատվիրակներին` անձամբ Լևոն Ահարոնյանին` նշելով, որ երկու երկրների առողջապահական գերատեսչությունների միջև կան գործակցության մեծ հեռանկարներ: «ՀՀ առողջապահության նախարարությունը շահագրգռված է ընդլայնել բարեկամ երկրի հետ գործակցությունը` ի նպաստ երկու ժողովուրդների առողջության»,-նշել է նախարարը:



