Զապորոժիեի հայ համայնքն անակնկալ է մատուցել «Նարեկ» դպրոցի սաներին
БЛОГՈւկրաինայի Զապորոժիե քաղաքի հայ համայնքի ղեկավար Արտաշես Սարգսյանի և նրա տեղակալ Ռուդոլֆ Հակոբյանի ջանքերով՝ մարտի 30-ին՝ ուսումնական տարվա ավարտի կապակցությամբ, հաճելի անակնկալ է կազմակերպվել «Նարեկ» դպրոցի սաների համար:
Նաիրա Թութունջյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ երեխաների օրն սկսվել է նավով շրջագայությամբ` Դնեպր գետով և ավարտվել «Դուբովայա Ռոշա» այգում` համեմված հայկական հյուրասիրությամբ և խաղերով:
«Հնչեց զանգը, հնչեց...
Այսօր Զապորոժիեի «Նարեկ» հայկական դպրոցում ավարտվեց 2020-21թթ. ուսումնական տարին:
Շատ հագեցած և հետաքրքիր օր էր, քանի որ Զապորոժիեի հայ համայնքը մեծ անակնկալ էր կազմակերպել «Նարեկ» դպրոցի համար:
Օրը սկսվեց նավով շրջագայությամբ Դնեպր գետով և ավարտվեց «Դուբովայա Ռոշա» այգում` համեմված հայկական հյուրասիրությամբ և խաղերով:
Խորին շնորհակալություն ենք հայտնում Զապորոժիեի մարզի հայերի միությանը, նրա ղեկավար Արտաշես Սարգսյանին և Ռուդոլֆ Հակոբյանին` հիշարժան ու վառ օրվա համար»,- գրել է Թութունջյանը:
1
Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного
управления
2
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
3
Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»



