Ереван, 14.Май.2026,
00
:
00
ВАЖНО


«Ծուռ հայելիների թագավորություն է ստեղծել. գործ ունենք աղետի ու կրկնակի աղետի հետ». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների դե ֆակտո մեկնարկած քարոզարշավի ժամանակ իշխանությունը ևս հանդիպումների շարք է սկսել, որոնք մասնավորապես վերջին օրերին աչքի են ընկնում ընդգծված բառապաշարով: Գաղտնիք չէ, որ այս իշխանությունը անցնում է բոլոր կարմիր գծերը, բայց վերջին օրերին Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն ու ելույթներն այլ դրսևորումներ ու երանգներ են ստանում:

Քաղաքագետ Գագիկ Համբարյանն այս փուլում նման բառապաշարի ու վարքագծի մի քանի պատճառ է առանձնացնում. «Ինքը վախ ունի, որ կարող է 50+1 ձայն չհավաքել: Նաև շատ լավ գիտի, որ այն քաղաքական ուժերը, որոնք հնարավորություն ունեն անցնելու ապագա Ազգային ժողով, իր հետ կոալիցիա չեն կազմի, որովհետև ոչ ոք չի ցանկանա կոալիցիա կազմել քաղաքական ուժի հետ, որն ասոցացվում է կապիտուլ յացիայի, հայերի ու Հայաստանի նվաստացման հետ: Այս ամենը հաշվի առնելով՝ նման բառապաշարի պատճառը վախն է: Միևնույն ժամանակ նշեմ մեկ այլ հանգամանքի մասին՝ հիշեցնելով Արթուր Վանեցյանի նախօրեի հայտարարությունը: Նա նշել էր, որ ընտրություններից հետո ապագա պետական պաշտոնյաներն անպայման պետք է ալկոհոլիզմի, թմրամոլության և հոգեկան շեղումների բժշկական ստուգում անցնեն: Բայց ես առաջարկում եմ դա հենց հիմա անել, որովհետև Նիկոլ Փաշինյանի կողմից վերջին օրերին արտահայտված մտքերն ուղղակի աննորմալ են: Ինքը բացահայտ ցույց է տալիս, որ անմեղսունակ է: Բոլոր այն քաղաքական գործիչները, որոնք մասնակցելու են այս ընտրություններին, պետք է ընտրություններից 5-6 օր առաջ հանձնեն համապատասխան անալիզներ ու ապացուցեն, որ իրենք թմրամոլ չեն, հոգեմետ դեղեր չեն օգտագործում ու հարբեցող չեն: Սա խնդիր է, որը մինչև ընտրությունները պետք է լուծվի»:

«Փաստի» հետ զրույցում քաղաքագետը շեշտեց, որ բացի վերոնշյալ վախերից, այլ հանգամանք ևս կա. «Նիկոլ Փաշինյանի վերջին ագրեսիվ հռետորաբանությունն ինքնապաշտպանական է, բայց այլ խնդիր էլ կա: Նա փորձում է հարազատ գտնվել իրեն երկրպագողներին, ժեխերին ու փթիրին, որոնք իր հետևից են գնում: Ես չեմ պատկերացնում, որ նորմալ մարդը կարող է նրան լսել ու ծափահարել: Մասնավորապես, ծափահարել այն մտքին, որ «մենք պարտվել ենք, բայց հպարտ ենք այդ պարտությամբ»:Ես աշխարհում չեմ տեսել որևէ դեպք, երբ որևէ ժողովուրդ կամ երկիր պարտվի ու հպարտանա, որ պարտվել է: Դա կա՛մ սադոմազոխիզմ է, կա՛մ հոգեկան շեղման դրսևորում: Մինչդեռ մեզ մոտ այդ զանգվածը կա:

Մեր պարտությամբ հպարտանալու մտքին ծափահարող այդ զանգվածն իրականում Փաշինյանի մեջ իրեն է տեսնում: Այդ հատվածին ևս հատուկ է թերուս, չար, նախանձ ու տգետ լինելը: Իրականում այս ամենից զարմանալ պետք չէ, մենք գործ ունենք աղետի հետ, որի անունը Նիկոլ Փաշինյան է: Գործ ունենք նաև կրկնակի աղետի հետ, որոնք թուրքական հինգերորդ շարասյան ներկայացուցիչներն են: Ես այդպես եմ բնութագրում բոլոր նրանց, ովքեր Նիկոլին են ձայն տալու, որովհետև նորմալ հայը, որի ազգանունը վերջանում է «յան»-ով, չի կարող հպարտանալ և ուրախանալ, որ ինքը պարտվել է ու պարտվել է թուրքին՝ մեր դարավոր թշնամուն: Չի կարող նորմալ հայը երկրպագել կամ պաշտպանել մեկին, որը մեր զինվորների կյանքի, առողջության, ՀՀ քաղաքացու ինքնասիրության ու ՀՀ տարածքների նկատմամբ ոչ տրամաբանական դիրքորոշում է դրսևորում:

Կներեք, բայց ինքն ամեն ինչի վրա թքած ունի, նա արհամարհում է ամեն ինչ: Ինքը ծուռ հայելիների թագավորություն է ստեղծել, այդ ծուռ հայելիների թագավորությունում մենք ապրում ենք, ինչը, սակայն, մեզ աղետի է հասցնում: Եթե ներքաղաքական տեսանկյունից Նիկոլ Փաշինյանը կարող է ինչ-որ ձևաչափերով մանիպուլ յացիաների ենթարկել, ապա արտաքին քաղաքականության դաշտում յուրաքանչյուր վայրկյան մենք տանուլ ենք տալիս: Ինչո՞ւ, որովհետև իր նման կապիտուլ յանտի կողմից Հայաստանը ղեկավարելու մեծ նվերից օգտվում են մեր թշնամիները»:

Քաղաքագետի խոսքով՝ թշնամին Հայաստանից պատառներ պոկելու, Հայաստանին նսեմացնելու, Արցախը ոչնչացնելու, հայերի ինքնասիրության հետ խաղալու՝ տարիներով ունեցած երազանքները հիմա ի կատար է ածում՝ հաշվի առնելով, որ ՀՀ-ում Նիկոլ Փաշինյանի նման վարչապետ կա. «Բացի այդ, ՀՀ-ում կա մի զանգված, որը ինքնախաբեությամբ է զբաղվում՝ փորձելով ամեն ինչում մեղադրել նախկիններին: Այդ զանգվածը չի հասկանում, որ նախկիններին մեղադրելով՝ ներկան չի փրկի, իսկ ներկայի աղետի մեղավորը գործող իշխանությունն է, որն այս երեք տարվա ընթացքում ցույց տվեց իր ամբողջ ապիկարությունը»:

Անդրադառնալով իշխանության վերոնշյալ քարոզարշավին ու վերջին հավաքների բնույթին՝ քաղաքագետը մինչ այս արձանագրված մի քանի դրվագ հիշեցրեց: «Նիկոլ Փաշինյանը, մեծ հաշվով, «մասովկա» է ապահովում, ինչը նորություն չէ: Հիշենք խայտառակ այցն Արտաշատ, նաև Արտաշատի ոստիկանապետին, որը, որպես սովորական քաղաքացի, կեպիով ու ակնոցով ողջունում էր նրան: Երևանում էլ, չհասկանալով, քաղաքացիներն ուղղակիորեն բացահայտում են այդ հանդիպումների բեմականացումները՝ նշելով, որ իրենց թաղապետարանից են զանգել, կանչել, ասել՝ արի Նիկոլի հետ հանդիպման: Հիշենք նաև Սևանի շուկայի տնօրենին, որը սերտ կապեր ունի ՔՊ-ականների հետ ու աշխատողներին ուղղորդել էր Նիկոլի հետ հանդիպմանը: Այս ամենի տրամաբանության մեջ Շիրակի Ազատան գյուղի ներկայացուցիչը, Շիրակից ընտրված պատգամավորը մասնակցում էին Վանաձորի հավաքին:

Մոբիլ խմբեր են ձևավորել, որոնք մի սուլոցով վազում են այնտեղ, որտեղ Նիկոլը պիտի հանդիպում ունենա: Որքա՞ն է ասվել, որ երեխաները չպետք է մասնակցեն նման հանդիպումների, բայց նախօրեի հանդիպումներին ևս երեխաներ կային: Ու ինչպես միշտ, այդ երեխաների ներկայությամբ խոսում էր սպանություններից, կեղծիքներից, ահաբեկչությունից, մարդկանց հաթաթաներ տալիս: Իհարկե, ես մեղադրում եմ նաև այն ծնողներին, որոնք թույլ են տալիս, որ իրենց երեխաներին որպես «մասովկայի» ակտիվ անդամներ օգտագործեն: Ադմինիստրատիվ ռեսուրսի կիրառում, կեղծիքներ, «մասովկաների» ապահովում: Սա է իրողությունը: Ավելին ասեմ, ինձ այս ամենն իմ մանկության «Շապիտո» կրկեսն է հիշեցնում: Մի տեղ գնալուց առաջ այդ ամբողջ կրկեսն իր գլխավոր ռեժիսորի հետ գնում ու ման էր գալիս: Նույնը Նիկոլն է:

Այդ «մասովկան», այդ մարդիկ, ելույթները, բոլորը՝ սարքած ու նախօրոք կազմակերպված: Ամբողջությամբ «Շապիտո» կրկես է: Ուղղակի մի փոքր տրամաբանություն պետք է ունենալ ու հասկանալ, թե ինչով է զբաղված դավաճան Ն. Փաշինյանն այս պահին, երբ թուրքը պատառ-պատառ խլում է մեր տարածքները: Այս պայմաններում նաև շատ հեշտ ասում է՝ «Սև լճի 20-30 տոկոսի համար պատերա՞զմ սկսենք», կամ սարի գագաթը ձյուն է, մեր զինվորն ինչո՞ւ պետք է կանգնի: Շիրակի մարզի հյուսիսային Ամասիայի ու Աշոցքի տարածաշրջաններում տարին 6-7 ամիս ձյուն կա, բերեք այդ տրամաբանությամբ նշյալ տարածքներն էլ հանձնենք թուրքերին: Ընդհանուր առմամբ, մենք գործ ունենք տիպիկ անգրագետ, թերուս, պետական մտածելակերպից զուրկ, պատմություն չիմացող դիլետանտ քաղաքական գործչի հետ, որը պատահական հայտնվեց երկրի ղեկին»,-ասաց մեր զրուցակիցը:

Անդրադառնալով 60 տոկոս քվե ունենալու հավակնություններին՝ Գագիկ Համբարյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանի հույսն ամբողջովին կեղծիքն է. «Ինքը լավ գիտի, որ իր վարկանիշը լավագույն դեպքում և այս պահի դրությամբ 25-30 տոկոս է, բայց արդեն այսօրվանից, ինչպես գյումրեցիներն են ասում, «ցրցամ է քցում», որ 60 տոկոս է հավաքելու: «Բացի ադմինիստրատիվ ռեսուրսն օգտագործելուց, Նիկոլ Փաշինյանը վերարտադրվելու համար բացահայտ գնալու է կեղծիքների, ինչն իր հստակ պատճառն ունի. եթե այս ընտրությունները ՀՀ-ի համար պետականության պահպանման հարց են, իր համար կյանքի ու մահվան հարց է: Ամեն ինչ է անելու, որ վերարտադրվի և կատարի իր պատվիրատուների այն բոլոր հրահանգները, որոնք ստացել էր 2018թ.-ին՝ իշխանության գալուց առաջ, և որոնք այս 3 տարվա մեջ կյանքի է կոչում»:

Գագիկ Համբարյանը շեշտեց, որ քարոզարշավը դեռ չսկսած՝ Ն. Փաշինյանն այն արդեն իջեցրել է շրիշակի մակարդակի ու շարունակելու է իջեցնել՝ հասցնելով այն անգամ Մարիանյան իջվածքի մակարդակին. «Մենք գործ ունենք տարրական փողոցայինի, անդաստիարակի հետ, որն իրեն ո՛չ պահել գիտի, ո՛չ էլ քաղաքական գործչին վայել բառապաշար ունի: Մեր ցավն այն է նաև, որ հասարակության մի զանգված այդ անձի մեջ իրեն է տեսնում: Ես չեմ պատկերացնում, որ նորմալ մարդը կարող է երկրպագել պարտություն կրած կապիտուլյանտին, որի պատճառով մեր ազգն իր մի քանի հազարամյա պատմության հերթական նվաստացման ու նսեմացման միջով է անցնում»:

Աննա Բադալյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЖивая память в сердце Еревана: кинопоказ фильма Солдатик объединил поколения