Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումների շարքը Շիրակում կեզրափակվի Հոգևոր երգերի փառատոնով
ОБЩЕСТВОՀայոց Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքը Շիրակի մարզում կեզրափակվի Հոգևոր երգերի մարզային 2-րդ փառատոնով: Փառանոտը կանցկացվի Գյումրու «Սբ Գրիգոր Լուսավորիչ» եկեղեցում: Նախագծի շրջանակներում կհնչեն շարականներ« տաղեր« նաև հատվածներ Մ. Եկմալյանի և Կոմիտասի պատարագներից: Հոգևոր երգերի փառատոնին ելույթ կունենան ՀՀ Շիրակի մարզի Գյումրի, Արթիկ, Ախուրյան,Ամասիա համայնքնե րի երաժշտական և արվեստի դպրոցների մանկական երգչախմբերը, անհատ կատարողներ, Հայ առաքելական եկեղեցու սարկավագներ: Կհնչեն նաև հոգևոր երաժշտության գործիքային կատարումներ Գյումրու ժողգործիքների պետական նվագախմբի մենակատարների կողմից: Միջոցառման մասնակիցները կպարգևատրվեն ՀՀ Շիրակի մարզպետի պատվոգրերով և հուշանվերներով:
«Հոգևոր երգի փառատոնը նպատակ ունի տարածել ու զարգացնել հոգևոր երաժշտությունը հանրապետության տարածքում և տարեցտարի ընդլայնել մասնակիցների թիվը, հանրությանը ներկայացնել այնպիսի հոգևոր երգեր, որոնք մինչ այժմ քիչ են հնչել»,- նշեց Հոգևոր երգերի մարզային 2-րդ փառատոնի կազմակերպիչ, Շիրակի մարզպետարանի աշխատակազմի կրթության,շակույթի և սպորտի վարչության, մշակույթի և սպորտի բաժնի գլխավոր մասնագետ Աղավնի Հարությունյանը՝ հավելելով, որ փառատոնը խնդիր ունի նաև կոչ անելու հա յ պատանուն և երիտասարդին` ծանոթանալու իր բազմադարյա հոգևոր երաժշտությանը,բարձրացնելու ազգային արժեհամակարգը, ազգային արժեքների գիտակցման և հոգևոր երգի միջոցով պահանջատեր լինելու հայկական հարցի լուծմանը:
Երգչախմբային առաջին փառատոնն անցկացվեց 2014 թվականին` «Արվեստը հանուն խաղաղության» ՀԿ-ի միջնորդությամբ, «Հայ երգչախմբային դիրիժորների ասոցիացիա» ՀԿ-ի կողմից: 2015 թվականին Շիրակի մարզպետարանը, շարունակելով ավանդույթը, Հոգևոր երգերի մարզային 2-րդ փառատոնն ընդգրկեց ՀՀ 2015թ. Պետական բյուջեով ֆինանսավորվող «Պետական աջակցություն մշակութային միջոցառումներին» պետական ծրագրում: Այս միջոցառումով կեզրափակի մարզում Հայոց Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքը:
Միջոցառման անցկացմանն իր օրհնությունն է բերել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, իսկ համագործակության պատրաստակամություն է հայտնել Հայ առաքելական սուրբ եկեղեցու Շիրակի թեմը:



