Այս տարի BAFTA մրցանակաբաշխության աստղերը հայտնվելու են հոլոգրամների տեսքով
КУЛЬТУРАԱյս տարի բրիտանական կինոակադեմիայի հեռուստատեսային Virgin Media մրցանակաբաշխության (BAFTA) մասնակիցներն ու երկրպագուները քայլելու են Թուփակի, Մայքլ Ջեքսոնի և Ուիթնի Հյուսթոնի հետքերով` մրցանակաբաշխությանն ու կարմիր գորգին հայտնվելով հոլոգրամների միջոցով, հայտնում է The Guardian պարբերականը։
Հայտնի է, որ աստղերը, որոնք, կորոնավիրուսային վարակի սահմանափակումներով պայմանավորված, չեն կարողանալու ներկայանալ հունիսի 6-ին կայանալիք միջոցառմանը, ուստի կօգտվեն տեխնոլոգիական առաջընթացից`կարմիր գորգին ներկայանալով հոլոգրամի տեսքով, իսկ հաջողակ երկրպագուները հնարավորություն են ստանալու հարցեր հղել նրանց։
Հիշեցնենք, որ մրցանակաբաշխությունը, որը հետաձգվել էր կորոնավիրուսային վարակի տարծման հետևանքով, կայանալու է այս տարվա հունիսի 6-ին։
1
Юнибанк и Picsart Academy провели «День знаний» для детей
2
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
3
В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old ...
4
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
5
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026



