Պուտինը Լուկաշենկոյին հրավիրել է ծովում լողալու
МЕЖДУНАРОДНОЕՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բելառուսի իր գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոյին հրավիրել է Սոչիում ծովում լողալու: Այս հայտարարությունն արվել է երկու քաղաքական գործիչների հանդիպման ժամանակ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Սոչիում եղանակը լավն է, ինչպես տեսնում եք: Մենք կարող ենք լողալ», - ասել է Ռուսաստանի Դաշնության ղեկավարը:
Բելառուսի նախագահը պատասխանել է. «Հաճույքով»:
Պուտինը նշել է, որ ծովը տաքանում է: Նա հույս է հայտնել, որ դա կնպաստի պետությունների ղեկավարների հանդիպման արդյունքների ձեռքբերմանը: Ռուսաստանի նախագահը նաեւ ասել է, որ շատ ուրախ է տեսնել Լուկաշենկային:
Մայիսի 28-ին Սոչիում կայացել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի միջեւ բանակցությունները:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



