Մեղրիի միջանցքի, 7 գյուղերի վերադարձի թեմա է եղել նոյեմբերի 9-ի հայտարարության նախագծերից մեկում․ ես ասել եմ՝ այդպիսի թուղթ չեմ ստորագրի․ Նիկոլ Փաշինյան
ПОЛИТИКАՄենք երբեք Մեղրիի միջանցք, նման հարցեր չենք քննարկել որևէ մեկի հետ։ Այո, եղել է այդպիսի թեմա, այդպիսի թեմա եղել է նաև նոյեմբերի 9-ի հայտարարության նախագծերից մեկում։ Թեմա է եղել 7 գյուղերի վերադարձի վերաբերյալ։ Այս մասին Արաբկիր վարչական շրջանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համակիրների հետ հանդիպմանը հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
«Ես ասել եմ՝ բացառված է, այդպիսի թուղթ ես չեմ ստորագրի, ինչ ուզում է, լինի, և դա հանվել է»,- ասաց նա՝ նշելով, թե այն, ինչ տեղի է ունեցել, 30 տարվա բանակցության հետևանքն է։
«Մենք հուսահատ կռիվ ենք տվել այդ բանակցածի դեմ, ինչպես Ավարայրի ճակատամարտում ենք հուսահատ կռիվ տվել»,- նշեց Փաշինյանը։
1
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
2
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
3
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
4
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
5
В мобильном приложении Юнибанка теперь можно зарегистрироваться также с помощью imID



