Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի առաջին հանրապետության հռչակման 103-րդ տարեդարձի կապակցությամբ
ОБЩЕСТВОԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Սիրելի՛ հայրենակիցներ, Արցախի և Սփյուռքի քույրեր և եղբայրներ.
Այսօր լրանում է Հայաստանի առաջին հանրապետության հռչակման 103-րդ տարեդարձը, որի առիթով սրտանց շնորհավորում եմ աշխարհասփյուռ մեր բոլոր հայրենակիցներին: Այսօր, երբ վտանգված է մեր հայրենիքի սահմանների անվտանգությունը, երբ թշնամին ոտնձգություն է կատարում մեր երկրի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության վրա՝ առավել քան երբևէ օրախնդիր է դառնում բոլորիս միասնական ջանքերով մեր ժառանգած պետականության պահպանումը: Հայաստանի առաջին հանրապետության հռչակմամբ 1918 թվականին դրվեց մեր անկախ պետականության կերտման հիմնաքարը և մեկդարյա հեռավորությամբ մենք այսօր պարտավոր ենք պայքարել այն սրբորեն պահելու և պահպանելու համար: 20-րդ դարասկզբի Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերի արդյունքում վերացվեց մեր հայրենակիցների ֆիզիկական գոյության սպառնալիքը, իսկ այսօր ցավոք մեր հայրենիքի սահմաններին մեր հերոս տղաներն են դեմ առ դեմ կանգնած թշնամու դեմ: Մենք մեր զգոնությունը գեթ մեկ վայրկյան թուլացնելու բարոյական իրավունք չունենք: Գարեգին Նժդեհի օրինակով մենք մեր երկրի համար օրհասական այս օրերին պարտավոր ենք միասնական ու միաբան լինել՝ հայրենիքի պաշտպանության ու ինքնիշխանության շարունակականության գործում: Հապաղումը կարող է ճակատագրական լինել…
Աստված պահապա՛ն մեզ բոլորիս…
1
Очередной митинг: чем недовольны сотрудники государственных структур? «Паст»
2
Почему власти «паникуют»? «Паст»
3
Какие аудиозаписи и документы собирается опубликовать бывший министр обороны? «Паст»
4
Мишель Пфайффер говорит, что стала жить «более осмысленно» после того, как стала бабушкой
5
Тупик одностороннего мира: когда Армения говорит о будущем, а Азербайджан формирует поколение, полно...



