Տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է վարչապետը արգելում ադրբեջանցիներին գերի վերցնել. Նաիրի Հոխիկյան
БЛОГԼրագրող Նաիրի Հոխիկյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է վարչապետը արգելում ադրբեջանցիներին գերի վերցնել․
Մայիսի 27-ին Գեղարքունիքի մարզի Կութ գյուղ այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանին շփման գծի վիճակի մասին զեկուցել է 2-րդ բանակային կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Արայիկ Հարությունյանը։ Եթե ուշադիր դիտեք ուղիղ եթերում հրապարակված տեսանյութը, գեներալը վարչապետից խնդրում է թույլտվություն՝ թշնամու շրջափակված ջոկատներին գերի վերցնել և այդկերպ ստիպել, որ վերադարձնեն մեր զինվորներին։
Վարչապետը անմիջապես մեջքով կանգնում է դեպի տեսախցիկն ու ասում՝ հանկարծ էդպիսի բան չանեք։ Իսկ այդ ընթացքում վարչապետին ու գեներալին շրջափակում է թիկնազորը։
Առանձին՝ խորհրդակցության ժամանակ թշնամու զինվորներին գերի վերցնելու դեմ հանդես եկած Նիկոլ Փաշինյանի ու նրա չինովնիկների պատճառաբանությունները ապշեցրել են ինչպես զինվորականներին, այնպես էլ տեղացի մի շարք պաշտոնյաների։ Ասում են՝ թշնամին մոջահեդ է և գերադասում է սպանվել, բայց գերի չընկնել։ Եվ սա քաղաքական ղեկավարության թուլամորթության արդարացումն է»։
1
Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного
управления
2
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
3
Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»



