Տեսանյութ․ «Հայոց Արծիվների» Վարչապետի թեկնածուն Խաչիկ Ասրյանն է
ВИДЕО2021 թվականի մայիսի 25-ին Երևան քաղաքում՝ Արծվատուն կենտրոնական գրասենյակում, տեղի է ունեցել «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության ղեկավար կազմի՝ Նախագահության 13-րդ ժողովը: Ժողովի ընթացքում քննարկվել է 2021 թվականի հունիսի 20-ին Հայաստանում տեղի ունենալիք Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցելու, Կուսակցության Համամասնական ցուցակը հաստատելու և առաջադրելու հարցը: «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության Նախագահությունը միաձայն հաստատել է կուսակցության համամասնական ցուցակը, որը գլխավորում է կուսակցության Առաջնորդ Խաչիկ Ասրյանը:
Կուսակցության Նախագահության նիստում որոշում է կայացվել, համաձայն որի՝ Խաչիկ Ասրյանը լինելու է կուսակցության՝ Հայաստանի Վարչապետի թեկնածուն:

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ՝ Խաչիկ Ասրյան
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
От выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и...



