Աշխարհից այն կողմ. լուսանկարչական մրցույթին ներկայացվել են Ծիր Կաթինի գեղեցկությունը պատկերող կադրեր` 12 երկրից
ФОТОՀրապարակվել են ճանապարհորդական լուսանկարչությանը նվիրված բլոգի «Ծիր Կաթինի տարվա լուսանկարիչ» ամենամյա մրցույթին ներկայացված հայտերը, որոնցում մեր գալակտիկան պատկերված է տարբեր վայրերից:
Ինչպես գրում է Daily Mail-ը, յուրատեսակ ֆոտոշարքում գալակտիկայի ֆոնին շատ փոքր են երևում բնության տարբեր հուշարձանները` ջրվեժները, քարայրները, հրաբուխները, լճերը, անտառները և անգամ ծովերը, ինչպես նաև ձեռակերտ կոթողները, ինչպիսին են եկեղեցիները, աստղադիտարաններն ու տները:
Լուսանկարները պատկերում են աշխարհի տարբեր վայրերը` Շվեյցարիայի ալպիական գոտուց մինչև Հունական դաշտավայրեր: Այս տարվա մրցույթին մասնակցում են 12 երկրում (ԱՄՆ, Ավստրալիա, Նոր Զելանդիա, Չիլի, Իրան, Թուրքիա, Բրազիլիա, Իսպանիա, Իտալիա, Սլովենիա, Շվեյցարիա և Հունաստան) արված կադրերը:











1
По какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»
2
Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст»
3
Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»
4
Еще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению Роспотребнадзора
5
Государственная политика должна объединять общество



