Մենչի կնոջ և դստեր թիթիզ ֆոտոշարքը
ФОТОBlognews.am-ը գրում է.
Ոճաբան Արփինե Կոշտոյան օրերս թողարկել է իր նոր հավաքածուն: «Koshtoyan fashion»-ի նոր հավաքածուն նախատեսված է բոլոր թիթիզ մայրիկների ու նրանց աղջիկների համար։ Հավաքածուի դեմքը Մենչի կինը՝ նախկին մոդել Քրիստինա Սմսարյանն ու դուստրը՝ Մարիան են։ Լուսանկարներն արել է Տատա Իսկանդարյանը։

«Այս տարի շատ ակտուալ է, երբ մայրիկներն իրենց աղջիկների համար իրենց զգեստների նման ոճային շորիկներ են պատվիրում։ Հիմնականում երեկոյան զգեստներ են պատվիրում։ Որոշեցի հենց այդպիսի հավաքածու ստեղծել, սակայն տարբեր ոճերով։ Առօրյայում էլ կարելի է այդպես անել՝ ճղճղած ջինսեր, բոթասներ, շորիկներ: Ներկայացրել եմ ամենաշքեղ զգեստներից մինչև սպորտային հագուստներ»,- BlogNews-ի հետ զրույցում ասաց Արփինեն։
Ոճաբանը նշեց, որ ընտրել է այնպիսի ձևվածքներ և գույներ, որոնք այս տարի ակտուալ են. «Ձևվածքներն այնպես եմ ընրել, որ և՛ նորաձև լինեն, և՛ համապատասխանեն տարբեր կազմվածքի մարդկանց։ Այս սեզոնին ակտուալ են «կեղտոտ» գույները՝ բաց վարդագույնը, մանուշակագույնի երանգները՝ մինչև մոխրագույն։ Հենց այդ երանգներն էլ ընտրել եմ այս հավաքածուիս համար»։

Արփինեն նշեց, որ մեծ ոգևորությամբ է սկսել այս հավաքածուն։ «Միտք ունեմ շարունակել շարքն ու ներկայացնել գեղեցկուհի այլ մայրիկների՝ իրենց դստրիկների հետ»,- ասաց Արփինեն։
Անդրադառնալով հարցին, թե ինչով էր պայմանավորված առաջին հավաքածուի համար Քրիստինային և Մարիային ընտրելը՝ ոճաբանն ասաց, որ նրանք իր ամենասիրելի հաճախորդներից են. «Նրանց հետ շատ երկար եմ աշխատել և կարելի է ասել՝ կես խոսքից հասկանում ենք իրար։ Երբ Քրիստինային առաջարկեցի, սիրով համաձայնեց։ Մարիան էլ դեռ փոքր է, բայց շատ նրբաճաշակ։ Իրենք շատ նման են իրար, երկուսն էլ շատ գեղեցիկ ու նուրբ են։ Շատ հեշտ էր աշխատել նրանց հետ»։

Թեև Արփինեն ունի իր ատելյեն և պարբերաբար հավաքածուներ է թողարկում, ցուցադրություն անել առայժմ չի պատրաստվում։ «Ցուցադրության դեպքում ամեն բան պետք է շատ լավ մի բան անեմ, ինչի համար ժամանակ է պետք։ Ինձ մոտ հիմա ժամանակի խնդիր կա, քանի որ հենց այդպիսի թիթիզ մամաների ու աղջիկների պատվերները շատ են, առջևում էլ տոներ են ու մի շարք անհատական պատվերներ ունեմ։ Երբ մի փոքր ազատ լինեմ, անպայնամ կմտածեմ այդ մասին»,- նշեց ոճաբանը։









Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի





















































1
Почему десятки выдающихся музыкантов с мировой известностью посещают Капан? «Паст»
2
Репрессии - повод для сближения: «Новый уровень» отношений ЕС и Армении: «Паст»
3
Зафиксирована устойчивая интенсивность выстрелов в направлении Хознавера: Азербайджан продолжает так...
4
Кто и как провалил консенсус по импичменту? «Паст»
5
Парламент Армении в первом чтении одобрил ряд поправок к действующим законам