Ереван, 12.Август.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Սիրելիս նիհար, բարձրահասակ է, չէի ցանկանում նրա կողքին ավելորդ քաշ ունենալ». Լիանա Հակոբյանը՝ 26 կգ նիհարելու իր տարբերակի, ինքնուրույն մարզվելու և շրթունքները ֆիլերով ներարկելու մասին

ЛАЙФ

Դերասանուհի Լիանա Հակոբյանը, որը հեռուստադիտողներին հայտնի է «Ոսկե դպրոց» և «Դեպի ճամբար» նախագծերից, վերջին մեկ տարվա ընթացքում նիհարել է 26 կգ-ով: Tert.am Life-ի հետ զրույցում Լիանան խոսել է 26 կգ նիհարելու իր տարբերակի, սիրելիի աջակցության, ինքնուրույն մարզվելու և շրթունքները ֆիլերով ներարկելու մասին:

Ըստ Լիանայի՝ մանկուց մոտ 11 տարի գեղարվեստական մարմնամարզությամբ է զբաղվել, բայց հետո դա թողել է, ժամանակի ընթացքում գիրացել:

«Հիմա զբաղվում եմ իմ արտաքին տեսքով, փորձում եմ ստանալ այն քաշը, որին ձգտում եմ հասնել, գեղեցիկ տեսք ունենալ: Նախորդ տարի կարանտինի ընթացքում հասկացա, որ եթե չսկսեմ նիհարել, ավելի կգիրանամ: Տանը մարզվում էի, կարգավորում սննդակարգս, հետո սկսեցի այցելել մարզասրահ: Մինչև հիմա էլ սննդակարգս կարգավորված է՝ չնայած արդեն այնքան խիստ չէ, որքան սկզբում: Այս մեկ տարվա ընթացքում նիհարել եմ 26 կգ: Նախկինում կշռում էի 83 կգ, հասակս 168 սմ է, հիմա կշռում եմ 57 կգ: Երբ ասում էին, որ ավելորդ քաշ ունեմ, նեղսրտում էի, բայց երբ կանգնեցի կշեռքին, տեսա 83 թիվը, սթափվեցի: Հասկացա, որ ինքս ինձ դուր չեմ գալիս, շատ հագուստներ չէի կարողանում հագնել: Ծանր շրջան եմ ունեցել, հոգեբանական բարդություններ են եղել: Երբ հավաքվում եք ծանոթներով, տեսնում ես՝ նրանք կարողանում են գեղեցիկ շրջազգեստներ հագնել, դու ոչ, նեղսրտում ես»,- պատմեց նա:

Դերասանուհու խոսքով՝ ինքը միշտ սիրել է իրեն, չի եղել, որ հայելու մեջ նայի ու վատ զգա, ուղղակի հասկացել է, որ կարող է ավելի լավը լինել: «Մի պահ հասկանում ես, որ ինքդ քեզ հետ հաշտ չես, ինչ-որ բան խանգարում է: Ճանապարհը բարդ էր, բայց չի եղել, պահ, որ կոտրվեմ, մտածեմ չշարունակելու մասին: Ի վերջո, չենք ապրում ուտելու համար, այլ ուտում ենք ապրելու համար»,- ասաց նա:

Դերասանուհին շեշտեց, որ սիրելին միշտ կողքին է եղել: «Երբ պետք է երեկոյան ոչինչ չուտեի, մոտիվացիայի մեծ աղբյուր էր պետք: Սիրելիս կողքիս էր, ինչը շատ կարևոր է: Կարող էր ասել, որ պետք չէ նիհարել, գնանք ինչ-որ բան ուտելու, բայց նա ոգևորում էր ինձ, ասում էր՝ դիմացիր: Շատ զույգեր գիտեմ, որտեղ աղջիկները քաշ են հավաքում, ասում են՝ ինչպե՞ս կարող է տղան ուտել, իսկ իրենք ոչ: Այնպես որ, միայնակ չես կարող, կողքից քեզ ուժ է պետք: Սիրելիս նիհար, բարձրահասակ է, գեղեցիկ կազմվածք ունի, ինքս էլ չէի ցանկանում նրա ավելորդ քաշ ունենալ»,- նշեց նա:

Լիանան ընդգծեց, որ կլինեն մարդիկ, որոնք կմտածեն, թե առողջությունը վնասելով է նիհարել, բայց այդպես չէ:

«Իրականում, հիմա առողջականս վիճակս ավելի լավ է, քան առաջ: Երբեք սննդաբանի կամ մարզչի օգնությանը չեմ դիմել, ամեն ինչ ինքնուրույն եմ անում: Հասկանում եմ, թե ինձ ինչ է պետք, որ սնունդը պետք է ուտեմ: Շատերը մտածում են, երբ նիհարում ես, համեղ չես սնվում, բայց այդպես չէ: Բանջարեղեններով կարելի է շատ համեղ ուտեստներ պատրաստել: Ես հետևել եմ տարբեր մոդելների, բլոգերների, որոնք նիհարել են ու կիսվել իրենց փորձով: Սնվում եմ օրական 3 անգամ: Ամենահագեցածը նախաճաշս է, որը ոչ թե ժամը 12-ին է, այլ առավոտյան: Ես արթնանում եմ 7:30-8:00-ն ընկած հատվածում: Այնպես չէ, որ աշխատանքի եմ գնում այդ ժամին, ուղղակի ռեժիմս այդպիսին է: Հետո ճաշում եմ և կարող եմ միրգ ուտել: Օրվա ընթացքում շատ ջուր եմ խմում, 2 լիտրից ավելի: Հիմա կարող եմ շաբաթվա մեջ մեկ անգամ խախտել սննդակարգս, որովհետև արդեն բավականանին նիհարել եմ»,- ասաց Լիանան:

Դերասանուհին նաև նկատեց, որ փոխվել է ոչ միայն արտաքնապես, այլև ներքուստ: «Ինձ հիմա այնքան լավ եմ զգում: Դեռ մի քանի կիլոգրամ էլ կնիհարեմ և վերջ, կսկսեմ հավաքել մկանային զանգված: Փոքրիկ միջամտություն եմ արել նաև դեմքիս հետ կապված, ֆիլերի ներարկում եմ արել շրթունքներիս հատվածում: Այլ միջամտություններ չկան, ուղղակի նիհարել եմ, ինչն անդրադարձել է նաև դեմքիս վրա, ընդգծված այտոսկրեր ունեմ: Շատ են հարցնում այս թեմայով, բայց մնացածը, իսկապես, նիհարելու արդյունքն է: Ես նաև սովորել եմ, թե ինչպես պետք է դեմքի շրջանում մերսումներ անել, ինչը ևս շատ է օգնում»,- եզրափակեց նա:

В Сисиане состоялся армяно-иранский культурно-кулинарный фестиваль «Навасард»Германия требует от Израиля разъяснений по поводу гибели журналистов в секторе ГазаЗаявление: Мир между Арменией и Азербайджаном невозможен без полноценной реализации прав народа АрцахаСоловьев пригрозил Азербайджану специальной военной операциейМинобороны Армении: Скоропостижно скончался военнослужащий Ваге ЗакарянIDBank увеличил уставный капитал «Мастерс»: Победный старт Карена Хачанова в ЦинциннатиЦены на литий резко выросли после закрытия одной из крупнейших шахт в миреКНДР осуждает планируемые совместные учения США и Южной КореиАктриса и певица Карина Каграманян поздравила армян с Навасардом — Днём национальной идентичности Пять журналистов погибли в городе Газа в результате удара ИзраиляТерриториальная целостность Армении не должна быть нарушена – иранский депутат«Надеюсь, между правительством Армении и Церковью начнется диалог»: Роберт АмстердамВ Таиланде при сходе поезда с рельсов пострадали людиНа крупнейшем в России предприятии по производству пищевой соды произошел взрыв газаРазгаданы древние татуировки на 2000-летней сибирской ледяной мумииАлиев получил всё, что хотелПашинян: О сдаче в аренду Сюникской области не может быть и речиПашинян: Двусторонняя торговля между гражданами Армении и Азербайджана - одна из самых надежных гарантий безопасностиЧто обсудили Пашинян и Уиткофф?Юнибанк - золотой спонсор футбольного клуба «Алашкерт»WTA: Элина Аванесян занимает 69-е местоВ Армении проходит очередное судебное заседание по делу о гибели 15 военнослужащих в селе АзатНа международном фестивале в Италии армянская культура представлена арцахскими песнямиЗолотые паспорта: богатые американцы массово оформляют гражданство на Карибах и в Новой ЗеландииУченые разработали экологически чистую кислоту для добычи нефти в экстремальных условияхТрамп: Путину не нужно встречаться с Зеленским перед встречей со мнойИсследование: Картофель произошел от помидора 9 миллионов лет назадТрамп анонсировал подписание мирного соглашения Азербайджан – АрменияАрмения перед выбором: что потеряет страна, выйдя из ЕАЭС? Белый дом анонсировал заявление Трампа из Овального кабинетаЭто незаконное заключение приблизило меня к Богу и Отечеству — архиепископ Микаэл АджапаянКак выжить одному в условиях 10 века в Руси? 8-месячный эксперимент Павла СапожниковаПашинян превращает Армению в антироссийский плацдарм: «Паст» Израиль обсудит 7 августа возможную «военную оккупацию» всей ГазыUcom внедряет платформу SatisfAI для регулярного анализа лояльности клиентов Астронавты сварят пиво в космосеВ Дании зоопарк предложил передать домашний скот на корм хищникамКоманда «Сила одного драма» в гостях у лагеря АйордиНазваны 10 главных факторов, грозящих исчезновением дельт рек по всему мируДело архиепископа Микаэла Аджапаяна завизировано судье Армине МеликсетянГенеральный директор «Алашкерта»։ Мы все хотим вывести клуб на новый уровеньБразильский суд предписал поместить экс-президента Болсонару под домашний арестToyota бьет рекорды продажНа Камчатке после землетрясения впервые за 300 лет проснулись 7 вулкановЗалог до 15 000 долларов для въезда в США: кого коснутся новые визовые требованияСМИ: Франция намерена сменить посла в АзербайджанеВС Азербайджана обстреляли армянский экскаваторУчастник движения «Тавуш во имя Родины» Гор Мелик-Саакян оправданПутин во второй раз за неделю провел переговоры с Нетаньяху