Իրինա Քոչարյանի ընտանիքը.լուսանկարներ
ЛАЙФ
Wnews.am-ը գրում է.
Wnews.am-ը շարունակում է ներկայացնել հայ քաղաքական գործիչներին եւ նրանց ընտանիքները։ Այս անգամ ներկայացնում ենք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակով ընտրված Երեւանի ավագանու անդամ, կուսակցության կանանց խորհրդի անդամ Իրինա Քոչարյանի ընտանիքը։
Նշենք, որ Իրինա Քոչարյանը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի զարմուհին է։
Բացի քաղաքական գործունեությունից, Իրինա Քոչարյանը 2003թ.-ից «ԳԱԼԱՏԵԱ-ՄԵԴ» էսթետիկական բժշկական կենտրոնի հիմնադիր տնօրենն է:
Նա ԲՀԿ անդամ է 2010թ.-ից։
2012թ.-ից ԲՀԿ կանանց խորհրդի անդամ է, միեւնույն ժամանակ՝ մշակութային հարցերի հանձնաժողովի նախագահը:
2012թ.-ից աշխատում է ՀՀ Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության փորձագետ:
2013 թվականին մայիսի 5-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակով ընտրվել է Երեւանի ավագանու անդամ:
Իրինա Քոչարյանն ունի երեք դուստր։
«Երբ կինն իրեն հայելու մեջ է նայում, առաջին հերթին պետք է ինքն իրեն դուր գա։ Ես ունեմ երեք դուստր եւ հաճույք եմ ստանում, երբ նրանց համար օրինակ եմ ծառայում։ Երբ նրանք ասում են, որ իրենց մայրն ամենագեղեցիկն է, դրանից բարձր գովեստ ինձ համար չկա»,- ասում է Իրինա Քոչարյանը։
«Տղամարդիկ իրենց կողքին սիրում են տեսնել թույլ կանանց։ Կինն այնքան իմաստուն պետք է լինի, որ կարողանա մնալ եւ թույլ եւ իմաստուն։ Որպես կանոն, տղամարդիկ հիվանդագին են ընդունում, երբ իրենց կողքին տեսնում են իրենցից ուժեղ կնոջ։ Նման իրավիճակում կինն այնպես պետք է անի, որ տղամարդը կարողանա պայքարել հանուն իրեն»,- ասում է նա։
Նրա ավագ դուստր Վալերիան ասում է, որ մայրն ավելի հանդուրժող է։ Մոր մեջ, դստերն ամենից շատ դուր է գալիս հոգեւոր ուժեղությունն ու կայունությունը։
Իրինա Քոչարյանը մոր հետ
«Ինձ համար քիչ կարեւոր չէ տղամարդու խնամվածությունը։ Չնայած դրան, տղամարդու արտաքինն ինձ համար առաջնահերթ չէ։ Կարեւոր է, որ նա լինի հուսալի եւ նվիրված, ունենա հումորի զգացում, լինի մեծահոգի»,- տղամարդկանց մասին ասում է Իրինան։




















































