Ереван, 26.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Առջևում մեծ իրադարձություններ են սպասվում․ «Փաստ»

МЕЖДУНАРОДНОЕ

«Փաստ» օրաթերթը գրում է

regnum.ru-ն «Լեռնային Ղարաբաղ. ո՞վ կդառնա հետհակամարտային վերակառուցման ճարտարապետը» վերնագրով հոդվածում գրում է, որ Անդրկովկասից թարմ քամիներ են փչում: Բաքուն և Երևանը հանդես են եկել հայտարարություններով՝ կապված Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման և սահմանանշման հետ: Հաղորդվում է, որ այդ կապակցությամբ արվել են «մի շարք կարևոր առաջարկներ», և «այդ ծրագրի իրականացման ուղղությամբ աշխատանքներն արդեն սկսված են»:

Ռուսաստանն այստեղ կարող է ստանձնել խորհրդատուի կամ միջնորդի դեր: Տեսաժողովի ձևաչափով բանակցություններ են անցկացվել Ռուսաստանի և Վրաստանի արտաքին գործերի և տրանսպորտի նախարարությունների ներկայացուցիչների միջև: Ըստ պաշտոնական հաղորդագրության, տարածաշրջանային խնդիրներ քննարկելիս ուշադրության են արժանացել այն հնարավորությունները, որոնք բացվում են Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների և տնտեսական կապերի ապաշրջափակման առումով: Կողմերը պայմանավորվել են շարունակել համակարգել վրացական Ռազմավիրական մայրուղու երկայնքով տրանսպորտային կապերը բարելավելու հետագա քայլերը: Իր հերթին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ասել է, որ «ինքը պատրաստ է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքել»:

Նա նաև շեշտել է, որ «իրենք փոխադարձ համագործակցության կարիք ունեն, քանի որ հարևաններ են և պետք է սովորեն ապրել կողք կողքի»: Ավելին, նա նշել է, որ «եկել է ժամանակը Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի միջև եռակողմ համագործակցության համար», ինչը նշանակում է տարածաշրջանում, այսպես կոչված, հետհակամարտային զարգացման շրջանի սկիզբը: Իրոք, ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների ներկա իրավիճակն արտաքուստ համապատասխանում է հետհակամարտային շրջանի գիտական և քաղաքական սահմանումներին:

Զուտ դասական իմաստով այն նկարագրվում է որպես պահ, երբ վերանում են լարվածության հիմնական տեսակները, կողմերի միջև հարաբերությունները վերջապես կարգավորվում են, և համագործակցությունն ու վստահությունը սկսում են գերակշռել: Այնուամենայնիվ, պետք է հիշել, որ հակամարտության ավարտը միշտ չէ, որ հանգեցնում է խաղաղության և ներդաշնակության: Պատահում է նաև, որ մեկ (առաջնային) հակամարտության ավարտը կարող է ազդակ հաղորդել այլ հակամարտությունների, երբեմն՝ բոլորովին այլ ոլորտներում: Մեր դեպքում Հայաստանը պատերազմում պարտության ծանր սինդրոմ է ապրում, որն ուղեկցվում է սուր քաղաքական ճգնաժամով: Ադրբեջանը, որպես հաղթող կողմ, գտնվում է սկզբունքորեն այլ քաղաքական վիճակում: Հետևաբար, հետկոնֆլիկտային վերակառուցման մոդելը դեռ պարզ չէ: Ավելին, հետխորհրդային տարածքում ոչ ոք նման մոդելներ ստեղծելու փորձ չունի: Ինչ էլ որ ասվի, Ղարաբաղյան հակամարտությունը լուծվել է ուժով և ոչ թե միջնորդ երկրների, այս դեպքում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների քաղաքական և դիվանագիտական ջանքերի շնորհիվ:

Հետևաբար, Բաքվի և Երևանի՝ պատերազմից խաղաղության անցնելու գործընթացը շատ բարդ կլինի և կուղեկցվի ինչպես հակամարտության անմիջական մասնակիցների, այնպես էլ արտաքին դերակատարների կողմից շահերի վերանայմամբ: Միևնույն ժամանակ, Ղարաբաղյան հակամարտությունում հետկոնֆլիկտային շրջանի սկզբի առաջին նշանը կարելի է համարել ոչ թե հաստատված զինադադարը, այլ կողմերի պատրաստակամությունը հանգիստ սահմանազատել սահմանները: Միևնույն ժամանակ, դժվար է ասել, թե այդ գործընթացը այս կամ այն կերպ կանդրադառնա՞ ԼՂՀ-ի կարգավիճակի խնդրին, եթե այո, ապա արդյո՞ք դա չի դառնա նոր բարդությունների ի հայտ գալու պատճառ հետհակամարտային համախտանիշի այլ մակարդակում և մասնակիցների նոր կազմով: Նկատի ունենք, իհարկե, Ստեփանակերտը՝ որպես խնդրի ընդհանուր մաս, և Լեռնային Ղարաբաղի նախապատերազմական ստատուս քվոն «վերակառուցելու» կամ վերականգնելու տարբերակը:

Ղարաբաղյան հակամարտությունում հետկոնֆլիկտային շրջանի սկզբի երկրորդ նշանը կարելի է համարել կողմերի պատրաստակամությունը ապաշրջափակել հաղորդակցության ուղիները տարածաշրջանում: Այդ համատեքստում տարօրինակ են հնչել Լավրովի խոսքերը մայիսի 6-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսում, ըստ որի, «տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունները ապաշրջափակելու մասին որոշումները կարող են լինել բացառապես կամավոր»: Ուրեմն, ի՞նչը կարող է համարվել 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ խաղաղության համաձայնագրում «ոչ կամավոր»: Առայժմ, դատելով քաղաքական գործիչների հայտարարություններից, հաղորդակցությունների ապաշրջափակումը կապված է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների քաղաքական և հոգեբանական թուլացման, երկարաժամկետ հաշտեցման և հոգեբանական տրավմայի աստիճանական ապաքինման հեռանկարների հետ:

Նկատի առնենք այն, որ Ղարաբաղյան հակամարտության հետկոնֆլիկտային վերակառուցման մոդել դեռ գոյություն չունի: Փոխարենը առկա է ժամանակավոր կապ հակամարտության փուլերի և, այսպես կոչված, փուլ առ փուլ կարգավորման միջոցառումների միջև, բայց երկարաժամկետ կարգավորման փուլը դեռ շատ հեռու է: Մոսկվան մարքսիստական ձևով կենտրոնանում է հաղորդակցությունների ապաշրջափակման հեռանկարների, հակամարտող երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության ապագա զարգացման վրա՝ հույս ունենալով, որ նման սցենարում հայերի և ադրբեջանցիների համար անշահավետ կլինի միմյանց դեմ կռվելը, և որ ժամանակի ընթացքում հասարակության հոգեբանական վիճակը երկու երկրներում կփոխվի և կհաստատվի երկարատև կենսունակ խաղաղություն: Անդրկովկասում այժմ ստեղծվել է եզակի հետկոնֆլիկտային իրավիճակ, որը միաժամանակ ունի և՛ լավ հեռանկարներ, և՛ նշանակալի վտանգներ:

Ամեն ինչ անսովոր դինամիկայի մեջ է, որը համեմատելի է 1918-1920-ականների ժամանակաշրջանի հետ: ԱՄՆ-ը հեռու է, իսկ Ռուսաստանը, ըստ ամերիկացի պատմաբան և Միչիգանի համալսարանի պրոֆեսոր Ռոնալդ Գրիգոր Սունիի, շարունակում է մնալ «տարածաշրջանի գլխավոր տիրակալը», մինչդեռ Թուրքիայի և Իրանի ներուժը Անդրկովկասյան ուղղությամբ արդեն իսկ սպառվել է։ Առջևում մեծ իրադարձություններ են սպասվում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ральф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай