Ереван, 08.Август.2026,
00
:
00
ВАЖНО


«Պետք է ճիշտ ընտրություն կատարենք, մեզանից է կախված մեր ապագան». Արա Աբրահամյանի կուսակցությունը ընտրություններին կմասնակցի «Ալյանսի» հետ դաշինքով

ПОЛИТИКА

Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանն այսօր հրավիրված ասուլիսում անդրադարձավ մի շարք հարցերի, մասնավորապես նշեց, որ ներկայումս երկիրը ճգնաժամային իրավիճակում է: «Ովքե՞ր են երկիրը հասցրել այս ճգնաժամային վիճակին՝ սկսած Լևոն Տեր-Պետրոսյանից վերջացրած այսօրվա իշխանություններով: Բոլորս պետք է ծառայեինք հայրենիքի կառուցմանը, մեր ժողովրդին, մեր ապագային: Այսօրվա կառավարությունը պարտվել է, ճգնաժամի հիմնական պատասխանատուներից մեկը հենց նա է: Այսօր մարդիկ բավականին բարդ իրավիճակում են հայտնվել, չգիտեն, թե ում պետք է տան իրենց ձայնը, քանի որ կորցրել են իրենց հավատը բոլորի, բայց որ ամենացավալին է՝ ապագայի նկատմամբ: Չեմ կարող չասել՝ ինչպե՞ս կարող ենք այսօր ձայն տալ մի կուսակցության, որը պարտվել է, մեզ ծանր վիճակի հասցրել»,-ասաց Արա Աբրահամյանը՝ կարծիք հայտնելով, որ այս ընտրություններն ավելի են խորացնելու ճգնաժամը: Նշեց, թե ինչու է եկել Հայաստան: «Ցանկանում եմ համախմբել տասը միլիոն հայերին, կապ չունի, թե որտեղ ենք մենք ապրում: Պետք է ամեն ինչ զրոյից սկսենք: Մեծ հարգանքով եմ վերաբերում մեր մտավորականներին: Քսան տարի շարունակ մեր ստեղծագործական միությունների, Գիտությունների ազգային ակադեմիայի և այլ հասարակական կազմակերպությունների հետ միասին անցկացրել ենք մրցույթներ, հանդիպումներ: Արդեն երկու շաբաթ է՝ Հայաստանում եմ, բայց իրենց «չեմ տեսնում, չկան», վախեցած են, մեկն ասում է, որ աշխատանքից կարող են հեռացնել, մյուսը՝ «արդեն պայմանավորվել ենք», մեկ ուրիշն ասում է՝ «նոր ուժ ենք ուզում, քանի որ այն չկա, երկու չարիքի միջից փոքրագույն չարիքն ենք ընտրում» և այսպես շարունակ: Սա սխալ մոտեցում է: Պետք է ճիշտ ընտրություն կատարենք, մեզանից է կախված մեր ապագան: Ես այսօր լինելու եմ քաղաքական առողջ ուժերի կողքին»,-նշեց Ռուսաստանի հայերի միության նախագահը:

Արա Աբրահամյանը կարևորում է Սփյուռքի հետ աշխատանքը, ընդգծում է՝ Ռուսաստանի Դաշնությունը եղել է և կա մեր ստրատեգիական գործընկերը, բայց դա չի նշանակում, որ չպետք է համագործակցենք մյուս պետությունների հետ: «87 երկրում կազմակերպված Սփյուռք ունենք, իրավունք չունենք նրանց հետ չաշխատելու: Պետք է մեծացնենք նրանց դերը և ներգրավվածությունը մեր երկրի կառուցման հարցում: Պետք է հավատանք մեր ուժերին, համախմբենք առողջ և հայրենասեր ուժերին, բոլորս միասին ստեղծենք հզոր Հայաստան»,-ասաց նա:

Այնուհետև Ռուսաստանի հայերի միության նախագահը պատասխանեց լրագրողների հարցերին: Անդրադառնալով դիտարկմանը, թե Հայաստան են ժամանում Արա Աբրահամյանի ընկերները Ռուսաստանի տարբեր քաղաքներից, արտասահմանից՝ այս բարդագույն շրջանում՝ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, Հայաստանին օգնելու նպատակով, նա նշեց. «Ռուսաստանի հայերի միությունը 650 քաղաքում ունի մասնաճյուղ: Այդ մասնաճյուղերի ղեկավարներից շատերը գալիս են Հայաստան՝ մեր երկրում իրենց ներդրումն ունենալու նպատակով»,-ասաց Աբրահամյանը: Նա անդրադարձավ հարցին, թե ինչով է պայմանավորված նրա՝ Հայաստանում լինելու հանգամանքը, երբ վերջինս սահմանադրորեն իրավունք չունի մասնակցելու ընտրություններին, բացի դա էլ մշտապես նշել է, որ հավակնություններ չունի վարչապետ կամ այլ պաշտոնյա դառնալու, բայց քաղաքական այս գործընթացին ունի ակտիվ մասնակցություն: «Ես ոչ մի բանի կարիք չունեմ, ինձ հարգում են այն երկրներում, որտեղ բնակվում եմ, բայց երբ տեսնում եմ, որ հայրենիքս, մեր ժողովուրդն այս վիճակի մեջ է, չեմ կարող անտարբեր մնալ: Ինձ առաջնորդում է իմ խիղճը, մենք պետք է հայրենիքի կողքին լինենք, վերակառուցենք այն»,-նշեց Արա Աբրահամյանը:

Արա Աբրահամյանը նշեց, որ իր գլխավորած «Մեր տունը Հայաստանն է» կուսակցությունն առաջիկա խորհրդարանական ընտրություններին կմասնակցի «Ալյանս» կուսակցության հետ դաշինքով։ «Համագործակցում եմ «Ալյանս» կուսակցության ղեկավար Տիգրան Ուրիխանյանի հետ, առաջիկա ընտրություններին աջակցելու եմ այդ քաղաքական ուժին, քանի որ հավատում եմ Տիգրան Ուրիխանյանին: Նրա հետ բավականին երկար զրույցներ ենք ունեցել, հանդիպել տարբեր քաղաքական ուժերի հետ: Տեսնում եմ, որ նա ցանկանում է ծառայել հայրենիքի շահին, կարողացել է բազմաթիվ օրենսդրական փոփոխություններ կատարել՝ լինելով Ազգային ժողովի պատգամավոր, այսինքն՝ ունի կամքի ուժ: Աջակցելու եմ նրան իմ ծրագրերով ու կապերով», -նշեց նա:

Հիշեցնենք, որ մայիսի 13-ին «Ռուսաստանի հայերի միություն» ՀԿ-ն՝ ի դեմ նախագահ Արա Աբրահամյանի, և «Ալյանս» կուսակցությունը՝ ի դեմ կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանի, կնքել են համագործակցության հուշագիր։ Երկու կողմերն էլ համաձայնել են իրագործել հայանպաստ համատեղ ծրագրեր, որոնք կամրապնդեն Հայաստան-Արցախ-Սփյուռք կապը։

Լուսինե Առաքելյան

Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давление на Армянскую Апостольскую Церковь Мы не хотим, чтобы сатана, пришедший к власти, судил христиан за их поступки При поддержке Ucom представлена образовательная игра «Запоминай животных» Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак КарапетянВыполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акциейUcom и FPWC обеспечат круглосуточный мониторинг дикой природы в Гнишике с помощью солнечной энергииIdram и IDBank - рядом со стартапами на Seaside Startup SummitВ мобильном приложении Юнибанка теперь можно зарегистрироваться также с помощью imID«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьниковЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно Если Израиль использует тему Геноцида армян против Эрдогана, то что для него значит сам Геноцид? ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложенииПлатформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решениеСостоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане «По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Джанфида»В Ереване состоялся форум здоровья и эстетики «Три ключа к красоте»Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankПредставитель Армении стал амбассадором международной премии «Евразия»Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности «Евразия-Армения» отдала дань памяти культурному и общественному деятелю Армену ГригорянуПри поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankСохранение исторической памяти: активисты «Евразия-Армения» посетили монастырский комплекс Хор Вирап Пашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян В отношении Арегназ Манукян возбуждено публичное уголовное преследование, она задержанаЗачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета