Հարգելի պատգամավորներ, որ ասում էիք` չբարձրացնեք անկլավների հարցը, դուք բան չունե՞ք ասելու, հայտարարելու
БЛОГԱրշալույս Մղդեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Պատերազմից ու նոյեմբերի 9-ի նվաստացումից հետո, իշխանության մի շարք ներկայացուցիչներ, պատգամավորներ առանձնազրույցներում մշտապես ասում, խնդրում ու հորդորում էին` անկլավների թեման հանրային քննարկումներում չբարձրացնել։
Նեղսրտում էին ու հարցնում` մենք մեր հետևից ե՞նք ընկել, Ադրբեջանին թեմա՞ ենք տալիս։ Թե բա պետք է փակել էդ թեման, վտանգավոր է այն բացելը։
Ինչ ասեմ, ես հանաձայնում էի, մի քիչ աշխարհագրություն գիտեմ` մեր կարևորագույն ճանապարհներն անցնում են էդ անկլավներով։ Առանց այն էլ հիմա Կապան գնում ենք արդեն իսկ Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված ճանապարհով։ Անկլավների պարագայում, անգամ եթե Արծվաշենը մեզ տան, ապա մենք մեր երկրում պետք է հյուսիս ու հարավ գնալիս մտածենք` Ալիևն էդ օրն ի՞նչ տրամադրությամբ է արթնացել, կարո՞ղ է խնդիր ստեղծի։
Էսքանից հետո, իշխանությունն ամենաբարձր մակարդակով բացում է անկլավների հարցն ու ասում, որ դա պետք է որոշվի դեմարկացիայի համար ստեղծվելիք հանձնաժողովով։ Հիշո՞ւմ եք չէ էդ հանձնաժողովը պետք է ստեղծվի երեկ հրապարակած փաստաթղթով, որը վարչապետի խոսքով` <<100 տոկոսով համապատասխանում է Հայաստանի շահերին>>։
Հիմա, հարգելի պատգամավորներ, որ ասում էիք` չբարձրացնեք անկլավների հարցը, դուք բան չունե՞ք ասելու, հայտարարելու։

1
Очередная неудача Никола Пашиняна: «Паст»
2
Европейская помощь или вмешательство? Спешные шаги Калласа: «Паст»
3
В Ханты-Мансийском автономном округе-Югре прошел медиатур для иностранных журналистов аккредитован...
4
Впервые гражданин РА был удостоен «Почетной грамоты» от президента РФ: «Паст»
5
«Рубинян был тем, кто варил мне кофе»: «Паст»



