ՌԴ-ն հանդիսանում է Հայաստանի գլխավոր դաշնակիցը քաղաքական, տնտեսական ու անվտանգային հարցերում. Գագիկ Ծառուկյան
ПОЛИТИКА«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորած պատվիրակությունը ՌԴ Պետական Դումայում հանդիպում է ունեցել Պետական Դումայի փոխնախագահ Պյոտր Տոլստոյի, Պետական Դումայի «Եդինայա Ռոսիա» խմբակցության ղեկավար Սերգեյ Նևերովի և ՌԴ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի տեղակալ Կազբեկ Տայսաևի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ռուսական ռազմավարական, գործընկերային հարաբերությունների, միջխորհրդարանական և միջխմբակցային կապերի ամրապնդմանն ուղղված քայլերի անհրաժեշտության վերաբերյալ հարցեր: ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը նշել է, որ հայ-ռուսական բազմակողմ համագործակցությունն ու դաշնակցային հարաբերությունների զարգացումը չունի որևէ այլընտրանք: «ՌԴ-ն հանդիսանում է Հայաստանի գլխավոր դաշնակիցը քաղաքական, տնտեսական ու անվտանգային հարցերում»,-նշել է ԲՀԿ նախագահը:
Գագիկ Ծառուկյանն առանձնացրել է հատկապես անվտանգային մարտահրավերները, որտեղ առանցքային է որակել Ռուսաստանի դերակատարությունը անվտանգային միջավայրի բարելավման գործում: Հանդիպման ընթացքում հատուկ անդրադարձ է կատարվել նաև տարբեր միջազգային խորհրդարանական հարթակներում հայ և ռուս խորհրդարանականների գործակցության արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերի անհրաժեշտության վերաբերյալ հարցին:
1
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
2
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
3
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
4
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
5
В мобильном приложении Юнибанка теперь можно зарегистрироваться также с помощью imID



