Լիլիթ Մակունցը չգիտի՝ Նիկոլ Փաշինյանը պահանջե՞լ է վերադարձնել գերիներին, թե՝ ոչ
ПОЛИТИКАԻմ տեղեկությունով, ռուսական կողմը ՀՀ-ին առաջարկ է ներկայացրել ստեղծելու համատեղ եռակողմ հանձնաժողով՝ քննարկելու դելիմիտացիայի ու դեմարկացիայի հարցերը: Հայկական կողմն արձագանքել է, որ ցանկացած հարց, աշխատանքային խումբ ստեղծելու հնարավորություն կամ դրա քննարկման հնարավորություն կարող է լինել միայն այն պարագայում, եթե Ադրբեջանի ԶՈւ-ն ամբողջությամբ լքի ՀՀ տարածքը:Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Լիլիթ Մակունցը՝ պատասխանելով հարցին՝ տեղյակ են արդյո՞ք իրենք այն փաստաթղթի մասին, որի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարություն արեց:
Լրագրողներից մեկի հարցին՝ ադրբեջանական ուժերի լքելը միա՞կ պայման է Հաաստանի կողմից, թե՝ կա նաև գերիների վերադարձի պայմանը, Մակունցն ասել է, որ այդ մասով տեղեկություններ չունի, ինչ ասաց, այդ մասով ունի հստակ տեղեկատվություն:



