Ереван, 21.Декабрь.2025,
00
:
00
ВАЖНО


«Գրիգին ասել էի, որ ուզում եմ բալիկ ունենալ, բայց այդ շրջանում մեզ մոտ ամեն ինչ անկայուն էր»․ Սոնան՝ մայրանալու ցանկության, Գրիգի շնորհիվ հարաբերությունները փրկելու և իրար շատ սիրելու մասին

ЛАЙФ

Սոնա Եսայան–Գրիգ Գևորգյան զույգը շոու բիզնեսում ամենաքննարկվածներից է։ Tert.am Life–ը հետաքրքիր զրույց է ունեցել Սոնայի հետ, սակայն այս անգամ թեման ոչ թե նրա աշխատանքն է, այլ ընտանիքը, մայրանալու ցանկությունը, Գրիգի հետ հարաբերությունները, սկզբնական շրջանում ունեցած խնդիրներն ու հիմա իրար շատ սիրելը։

Վերջին շրջանում ամենաքննարկված թեմաներից մեկը Գրիգի մեկնաբանությունն էր երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանի՝ հղիության մասին հայտնող տեսանյութի տակ։ «Սոնա, նայի, փաստորեն սենց հեշտ ա» հումորային մեկնաբանությունը թեժացրեց խոսակցությունները նրանց ընտանիքի համալրման մասին։ Հենց այս կետից էլ սկսեցինք զրույցը։

21-22 տարեկանում շատ էի ուզում մայրանալ

Սոնան նկատեց, որ Լիլիթի հրապարակումները Գրիգի ուշադրությունից դուրս չեն մնում, քանի որ միշտ հետաքրքիր լուսանկարներ է հրապարակում․ «Այս անգամ ուղղակի թեմատիկ էր, քանի որ Լիլիթն ու Վահրամը սպասում են բալիկի։ Գրիգի կատակը բուռն արձագանքի արժանացավ, նույնիսկ զանգեր եմ ստացել այդ մասին, բայց նա ուղղակի կատակել է։ Մենք դեռևս աշխատում ենք ու ոչինչ չենք պլանավորում՝ ոչ պլանավորում ենք երեխա ունենալ, ոչ էլ հրաժարվում ենք այդ մտքից, ոչ մտածում ենք այդ մասին, ոչ էլ բացառում։ Աստված ինչպես կամենա։ Ամեն ինչ իր ժամանակին»։

Կան աղջիկներ, որոնց մոտ մայրական բնազդը շատ զարգացած է, հաճախ են խոսում երեխա ունենալու ցանկության մասին, կան աղջիկներ, որոնց մոտ դա ժամանակի հետ է զարգանում։ Պարզվում է՝ Սոնան մայրանալու մեծ ցանկություն դեռ տարիներ առաջ է ունեցել։

«Յուրաքանչյուր հասուն աղջկա գիտակցության մեջ կա, որ ինքը մի օր մայր է դառնալու, բայց ինձ մոտ մայրանալու բուռն ցանկությունն առաջացել էր 21-22 տարեկանում։ Այդ շրջանում այնքան ուշադիր էի երեխաների հանդեպ, այնպիսի սիրով, փաղաքշական հայացքով էի նայում կողքովս անցնող յուրաքանչյուր երեխայի։ Այդ ցանկությունը մեջս կար, Գրիգին նույնիսկ ասել եմ, որ ես էլ եմ ուզում բալիկ ունենալ, բայց այդ շրջանում մեզ մոտ ամեն ինչ անկայուն էր։ Հետո մեր հարաբերությունները հստակացան, ամեն բան կայունացավ, ամուսնացանք, ու էլի աշխատանք, աշխատանք։ Մեր բոլոր խոսակցությունները միշտ պտտում են աշխատանքի  շուրջ, բայց դրանք ուղղակի խոսքեր չեն, մենք  շատ ենք սիրում աշխատել։ Մեր աշխատանքով մեզ մասնագիտական առումով լավ ենք զգում։ Այնպես չէ, որ աշխատանքն ինձ խանգարում է մտածել այս մասին, ուղղակի կարծում եմ, որ այն ժամանակ էմոցիոնալ դաշտս ավելի ակտիվ էր։ Հիմա ավելի պատասխանատու եմ վերաբերում այդ հարցին, ուղղակի էմոցիաներիս չեմ տրվում։ Մտածում եմ, որ ամեն ինչ իր ժամանակն ունի, այդ ժամանակն էլ կգա»,– անկեղծացավ 28-ամյա պարուհին։

Մեր հարաբերութուններն այդ շրջանում փրկվեցին շնորհիվ Գրիգի ողջամտության

Սոնայի հետ զրուցեցինք նաև հարաբերությունների այդ անկայուն շրջանի մասին։ Նա պատմեց, որ ամեն բան միանգամից ու հարթ չի ընթացել։

«Իմ ու Գրիգի հարաբերությունների սկիզբը և առաջին 1-1.5 տարին շատ բարդ են եղել, որովհետև իրար հասկանալու խնդիր ունեինք։ Վեճերն անդադար ու անսպառ էին։ Երևի, ամեն օր վիճում էինք շատ փոքր բաների շուրջ։ Կարծում եմ՝ դրա պատճառն այն էր, որ չունեինք հագեցած առօրյա, այդքան կայացած չէինք, ստիպված խնդիրներ էինք  գտնում այն հարցերի շուրջ, որոնք էդ պահին առաջանում էին։ Այն ժամանակ այդ մանր խնդիրները մեզ համար անլուծելի ու հսկայական խնդիրներ էին։ Հիմա հիշում եմ ու ծիծաղում։ Մենք կարողացանք մեր հարաբերութուններն այդ շրջանում փրկել շնորհիվ Գրիգի ողջամտության ու մի քանի առավելությունների։ Նա  ինձնից սառն է դատում, ես շատ տաքարյուն եմ, յուրաքանչյուր հարցի շատ բուռն եմ արձագանքում,– պատմեց Սոնան ու ոգևորությամբ նկատեց, որ հիմա հարաբերությունների պատկերը ճիշտ հակառակն է,– անկեղծ, հիմա չկա այնպիսի հարց, որի շուրջ կարելի է վիճել։ Մենք բաց ենք իրար առաջ, վստահելու խնդիր չկա, մեր պարագայում այդ բառը նույնիսկ չեմ ուզում օգտագործել։ Իհարկե, հիմա ունենք ավելի լուրջ խնդիրներ, որոնք գալիս–գնում են, լուծվում կամ չեն լուծվում, բայց մեկս մյուսի հանդեպ անձնական հարցականներ, կասկածներ, թաքուն պահած հարցեր չունենք։ Ես վստահաբար և՛ իմ, և՛ Գրիգի անունից եմ խոսում։ Եթե նույնիսկ նման բան լինի, կխոսենք, կհասկանանք ու կանցնենք առաջ, բայց չի եղել նույնիսկ 1 դեպք, երբ հարց կամ կասկած առաջանա միմյանց հանդեպ։ Կարծում եմ՝ մեր հարաբերությունները բավականին նախանձելի են, ու յուրաքանչյուր զույգ շատ կուզեր ունենալ մեզ նման ներդաշնակ հարաբերություններ»։

Ամենաերկար բաժանումը 7 օր էր, որի ժամանակ և՛ ես եմ սթրես տարել, և՛ Գրիգը

Խոսելով իրենց ամենաերկար բաժանման մասին՝ Սոնան նկատեց, որ երկարն ինդիվիդուալ է, իր համար 3 օրն էլ է երկար, որովհետև սովոր են միշտ միասին լինել․ «Նույնիսկ, երբ ամուսիններ չէինք, ընկերություն էինք անում, գրեթե, ամեն օր հանդիպում էինք, երբ մի օր ինչ–ինչ պատճառներով չէինք հանդիպում, սթրեսային էր, և դա չի փոխվել։ Մեր ամենաերկար բաժանումը, երևի, 7 օր է տևել, որի ժամանակ համ ես եմ սթրես տարել, համ Գրիգը։ Մենք իրար շատ ենք սիրում, 7 օրը մեզ համար շատ–շատ էր»։

Սիրելիից բաժանվելու մտքեր Սոնան ունեցել է հարաբերությունների սկզբնական էտապում, երբ վեճերը շատ էին։

«Կարծում եմ՝ յուրաքանչյուր նոր սկսվող հարաբերության ժամանակ յուրաքանչյուր աղջիկ ունեցել է նման հիստերիաներ՝ կռվել, ուզել բաժանվել, հաջորդ օրն ուզել  միանալ, հետո նորից բաժանվել, հետո էլի միանալ։) էդպիսի  անլուրջ բաժանման ցանկություն ունեցել եմ, երբ նոր էինք հանդիպում  ու վեճերը շատ էին։ Լուրջ բաժանվելու մասին չեմ մտածել, ես Գրիգին շատ եմ սիրում ու երբևէ նման ցանկություն չեմ ունեցել»,– ասաց նա։

Վախենում էի, բայց ամուսնությունից հետո հարաբերությունները միայն դեպի լավն են փոխվել

Սիրո մասին խոսելիս ոմանք ժամանակ են սահմանում, ոմանք ասում են՝ ամուսնությունից հետո շատ բան փոխվում է դեպի բացասականը։ Սոնան խոստովանեց, որ իրեն էլ էին վախեցրել այդ մտքերով, բայց իրենց հարաբերությունները սովորական չեն դարձել։

«Միշտ լսել եմ, որ ամուսնությունից  ամեն ինչ դառնում է սովորական, մեկդ մյուսիդ համար դառնում եք սովորական ու այդ մտքից շատ էի վախենում։ Հակառակը չէի լսել։ Չնայած ես իմ ընտանիքում դա չեմ տեսել, ավելի ճիշտ, ես տեսել եմ ընտանեկան կյանք, սիրով ընտանիքում եմ մեծացել, բայց չեմ հետաքրքրվել, թե ինչպիսին են եղել ծնողներիս հարաբերությունները մինչև ամուսնությունը։ Շրջապատում շատ էին ասում՝ կամուսնանաս, կփոխվի, ինքս էի ականատես լինում այդպիսի ընտանեկան դրամաների, բայց մենք իրար այնքան լավ գիտենք ու այնքան շատ ենք սիրում, որ եթե մեզ մոտ ինչ–որ բան փոխվել է, ապա միայն դեպի լավը։ Մենք մեզ հիմա ավելի լավ ենք զգում, երբ քնում–արթնանում ենք կողք կողքի, հաց ենք կիսում իրար հետ։ Սերը, հարգանքը, վստահությունն ու համերաշխությունն ավելի են շատացել ամուսնությունից հետո»,– ասաց նա։

Սոնան նկատեց, որ չնայած իրար շատ սիրելուն՝ իրենք բացարձակ ռոմանտիկ չեն․ «Նախորդ  պատասխաններիցս հետո գուցե թվա, թե մենք անծայրածիր ռոմանտիկներ ենք, բայց իրականում նման բան չկա։ Մեզ մոտ բացակայում է ռոմանտիզմը։ Չգիտեմ՝ ոնց է ստացվում, որ իրար այդքան շատ ենք սիրում, բայց չունենք ռոմանտիզմ։ Հակասական է, բայց փաստ»։

Գրիգը սկզբում դեմ էր իմ մասնագիտությանը

Սոնան ու Գրիգը միասին անցան իրենց կայացման ճանապարհը։ Հայկական իրականության մեջ շատ են ասում, որ տղամարդիկ նախընտրում են կայացած կանանց կողքին չլինել, բայց նրանց պարագայում Գրիգն էլ հնարավորինս օգնում է Սոնային նոր հարթակներ ունենալ։ Պարուհին վերհիշեց, որ ժամանակին պարուհու իր մասնագիտությունը Գրիգի սրտով չէր։

«Իմ մասնագիտությունն այնպիսին է, որ ստիպված ես ապացուցել հակառակ սեռի ներկայացուցիչներին, որ սա քո աշխատանքն է։ Արտերկրում այդպես չէ, Հայաստանում է այդպես։ Սկզբում ես ունեցել եմ այդ խնդիրը Գրիգի հետ, որպեսզի ապացուցեմ, որ սա ուղղակի ինձ համար հավես ինչ–որ բան չէ, իմ մասնագիտությունն է, որով պիտի զբաղվեմ, որովհետև կրթություն եմ ստացել։ Գրիգը սկզբում դեմ էր, հետո ես իմ պնդաճակատությամբ, համառությամբ, կարողացա համոզել, որ պիտի զբաղվեմ նրանով, ինչ սիրում եմ։ Երբ դրա հետ կապված ամեն ինչ խաղաղվեց, Գրիգը սկսեց աջակցել  ինձ։ Մինչև օրս նա ինձ շատ–շատ է օգնում։ Կարծում եմ՝ եթե ինքն իր կարծիքը չփոխեր ու չլիներ ինձ հետ, ես չէի կարողանա իմ մասնագիտության մեջ ավելի կայանալ,– ասաց Սոնան ու նկատեց, որ ամուսինն իր խորհուրդներով էլ է իրեն շատ օգնում,– Գրիգը շատ պահանջկոտ է իմ աշխատանքի հետ կապված, նույնն էլ ես։ Նույնիսկ, երբ հոգնած եմ, ինչ–որ բան ուզում եմ թողնել վաղվան, ստիպում է այսօր անել։ Կարծում եմ՝ դրա շնորհիվ ենք կայացել մեր մասնագիտության մեջ»։

Անդրադառնալով այս հարցին հայկական կարծրատիպային մոտեցմանը՝ Սոնան նկատեց․ «Ես համակարծիք չեմ, որ տղամարդիկ միաձայն սիրում են չկայացած աղջիկների, դա որոշակիորեն  գալիս է տղամարդու կրթվածության աստիճանից, մտածելակերպից, մենթալիտետից, բնավորությունից։ Մեր հայկական իրականության մեջ, հնարավոր է, տոկոսային  հարաբերությամբ ավելի շատ են տղամարդիկ, որոնք չեն սիրում կայացած կանանց, բայց դա շատ ինդիվիդուալ է»։

Անդրադառնալով մեր իրականության մեջ տարածում գտած մեկ այլ կարծրատիպի, որ կինը չպետք է տղամարդուց ավելի վաստակի՝ նա ասաց․ «Երբևէ կողմ չեմ եղել գաղափարին, որ տղամարդը պիտի կնոջից շատ վաստակի։ Չգիտեմ որտեղից է դա եկել, ով է դրան կողմ։ Մեր ընտանիքում երբևէ նման հարց պատասխան չի եղել։ Մեր աշխատանքում հստակություն չունենք, նախագծերը կարող են լինել, փոփոխվել, իմը պակասի, Գրիգինն ավելանա, հետո նրանը պակասի, իմն ավելանա։ Ես իմ մասով եմ կայացած, Գրիգը՝ իր։ Մեկս մյուսիս հանդեպ ֆինանսապես կայանալու խնդիր չունենք, որ հասկանանք՝ ով է ավելի շատ վաստակում։ Մենք  որպես անհատ էլ կայացած անձնավորություն ենք»։

Դեռ կգա ժամանակ, երբ ես ու Գրիգն աշխատանքից դուրս կկարողանանք իրար վայելել

Զույգը սոցցանցերում պարբերաբար համատեղ հրապարակումներ է անում, երբեմն հուշելով, որ շարունակությունը մյուսի էջում է։ Պարուհուց հետաքրքրվեցինք՝ իր կարծիքով՝ իրենց անձնական կյանքը որքանո՞վ է նպաստում կարիերայի  զարգացմանը։

«Մենք  տարիների հետ հասկացանք, որ մարդկանց ահավոր շատ է հետաքրքրում մեր անձնական, ոչ թե մասնագիտական կյանքը։ Կարծում եմ՝ պատճառն այն է, որ մասնագիտական կյանքը դոմինանտ է։ Անձնականն ավելի քիչ ենք ի ցույց դնում՝ փոքրիկների պես այն, ինչ չի կարելի, ավելի գայթակղիչ է։ Մեր համատեղ վիդեոներն ու լուսանկարները մի քանի անգամ ավելի շատ են դիտվում ու մեկնաբանվում։ Կարծում եմ՝ մեր զույգին շատ սիրում են։ Դա հենց մեկնաբանություններն ու նամակներն են փաստում, ուղղակի չեմ ասում։ Թե դա ինչքանով է օգուտ մեր կարիերային, չգիտեմ։ Չեմ կարող ասել՝ ինչքանով է իմ ու Գրիգի հաց ուտելու կամ սուրճ խմելու տեսանյութը նպաստում, որ ինձ զանգահարեն և ընդունվեն իմ ստուդիա պարի»,– ասաց նա։

Սոնան ու Գրիգը միշտ կատակում են, որ տանը չեն լինում։ Պարուհին անկեղծացավ, որ շատ կուզեր առօրյայում ունենալ մի փոքրիկ ժամանակ միայն իր ու Գրիգի համար, որը դուրս կմնար սոցցանցերից, տեսախցիկներից, բայց իրենց առօրյան այն է, ինչ երևում է սոցցանցերում․ «Սթորիներում մեր առօրյան ցույց ենք տալիս, ցավոք, չի մնում այն պատուհանը, որը կլիներ երկուսիս համար՝ մեր փոքրիկ առօրյայի մի հատվածը կկազմեր, որն իրար կտրամադրեինք; Ես չեմ բողոքում, կարծում եմ, քանի երիտասարդ ենք, պիտի  աշխատենք։ Դեռ կգա ժամանակ, երբ մենք  աշխատանքից դուրս կկարողանանք իրար վայելել։ Հիմա, երբեմն, լինում են կիրակիներ, երբ մենք մեզ լավ ենք զգում, բայց քիչ»։

Власти РА и некоторые заблудшие священнослужители должны отказаться от своих идеологии: «Паст»Очередная неудача Никола Пашиняна: «Паст»«Рубинян был тем, кто варил мне кофе»: «Паст»В Ханты-Мансийском автономном округе-Югре прошел медиатур для иностранных журналистов аккредитованных при МИД РФЕдинство против разрушения Церкви: «Паст»Артур Даниелян – бронзовый призер «Кубка Сильнейших» в МинскеКартина «Почтальон» Карена Геворкяна удостоилась специального упоминания на фестивале документального кино в КрасноярскеГенсер: Рубен и другие армянские христианские заключённые находятся в тюрьме за защиту права народа Нагорного КарабахаBernama: в Малайзии из-за наводнений эвакуировали более 15 тыс. человекПерсидский залив окрасился цветом крови, как в библейском пророчествеС азербайджанской железнодорожной станции Беюк-Кясик отправлен состав с топливом для АрменииUcom и SunChild реализуют программу «Умное наблюдение за птицами» Макрон заявил, что Европа должна быть готова к прямым переговорам с РоссиейПоведение властей Армении демонстрирует, что Пашинян вышел за рамки закона: Роберт АмстердамНапряжная ситуация во дворе церквиВпервые гражданин РА был удостоен «Почетной грамоты» от президента РФ: «Паст»Что не простили губернатору Ширака? «Паст»Кампания абсолютного меньшинства против Армянской Церкви: «Паст»Тегеран-Москва-Ереван: формирующаяся новая ось в Евразии: «Паст»Визит Оверчука в Ереван։ новые импульсы Москвы: «Паст»Европейская помощь или вмешательство? Спешные шаги Калласа: «Паст»Президент Мексики призвала ООН «выполнить свою роль» и избежать кровопролития в ВенесуэлеАнтикоррупционный суд продлил срок ареста мэра Гюмри Вардана Гукасяна еще на 3 месяцПутин: Такой армии, как у России, нет ни у одной страны в мире"Миссия Добро": Волонтеры из РФ помогают армянским детям с особенностями развития Добро пожаловать на ID павильон: Big Christmas MarketЛиванский судья допросит в Болгарии судовладельца, объявленного в розыск в связи со взрывом в порту БейрутаКомиссия по регулированию общественных услуг одобрила инвестиционную программу «Газпром Армения» на пять летЕзидская община празднует Святую Пасху. представитель общины, член партии «Всеармянский фронт» Зита ХалитовФрида Кало побила рекорд: Ее автопортрет продан за $54,7 млн, став самой дорогой картиной женщины-художницы Избранный президент Чили намерен жить в историческом президентском дворцеТысячи словаков по всей стране вышли на протесты против правительства ФицоЗавершено следствие по делу об убийстве трехлетнего ТигранаИсторик: Армяно-китайские отношения претерпели качественную трансформацию Венгрия заблокировала ежегодное заявление ЕС о расширении, касающееся Украины«Путешествие к каменным памятникам и древним винам»Эдмонд Худоян и Андрей Пегливанян – призеры чемпионата мира по боксу в ДубаеЕвропейцам нечего здесь шуметь: Лукашенко заявил, что мир в Украине зависит от Трампа и СШАЕвразийский выбор Армении Самое широкое покрытие 5G, запуск Uplay и внедрение Cerillion: Ucom подводит итоги 2025 года Обещают «сожрать» право граждан Армении на свободный выбор: «Паст»Превращение Армении в часть мегапроектов должно стать задачей будущих национальных властей: «Паст»«Дорожная карта» отстранения Пашиняна, по словам Эдмона Марукяна: «Паст»Сделал предложение, или искусный «перевод», и..... по какому праву? «Паст»Самвела Шахраманяна снова вызвали на допросЛиванские армяне строят в Ереване «ливанскую деревню»Треугольник Тегеран–Москва–Ереван: новая интеграции в Евразии Армянские фильмы среди номинантов на «Золотой глобус»Экскурсия в дом-музей Перча Прошяна в Аштараке: школьники прикоснулись к культурному наследию писателяАрмянские шахматисты победили на Kazakhstan Chess Cup 2025 в Алматы