Ереван, 13.Май.2026,
00
:
00
ВАЖНО


2019 թվականից առ այսօր մերժվել է 33 փոքր ՀԷԿ-ի ջրօգտագործման թույլտվության ստացման հայտ․ «Փաստ»

ЭКОНОМИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

«Փաստը» մշտապես անդրադառնում է բնապահպանական խնդիրներին՝ Սևանա լճի մակարդակի բարձրացմանը, լճի «ծաղկման» երևույթին, մաքրման աշխատանքներին, ՀԷԿ-երի գործունեությանը, շահագործվող և չշահագործվող հանքերին և դրանցում առկա խնդիրներին, լքված հանքերի պոչամբարների անվտանգության հարցին: Վերջին շրջանում խոսվում է Լոռու մարզում նոր հանքերի շահագործման հնարավորության մասին, այս թեման ևս մեր ուշադրության կենտրոնում է: Բազմաթիվ հրապարակումներ ունենք նաև Ամուլսարի հանքի հնարավոր շահագործման և վտանգների մասին: Օրերս գրավոր հարցմամբ դիմել էինք շրջակա միջավայրի նախարարությանը՝ առաջարկելով պատասխանել հասարակության շրջանում առկա երկու խնդրահարույց հարցի: Առաջինը վերաբերում էր ՀԷԿ-երին:

Նախարարությունից հետաքրքրվել էինք, թե 2019 թվականից մինչ օրս քանի՞ ընկերություն կամ անհատ է դիմել գերատեսչությանը ՀԷԿ կառուցելու առաջարկով: Քանի՞սն է մերժում ստացել, քանիսի՞ առաջարկն է ընդունվել: «Փաստին» նախարարությունից տեղեկացնում են, որ 2019 թվականից առ այսօր ՓՀԷԿ-ի (փոքր հիդրոէլեկտրակայանխմբ.) կառուցման համար շրջակա միջավայրի նախարարություն է դիմել 33 ընկերություն: «2019 թվականից առ այսօր շրջակա միջավայրի նախարարությունը մերժել է 33 ՓՀԷԿ-ի ջրօգտագործման թույլտվության (ՋԹ) ստացման հայտ և տրամադրել է 4 ՋԹ: Վերոնշյալ հայտատուների մեջ կան ընկերություններ, որոնք նշված ժամանակահատվածում միևնույն հայտով դիմել են մեկից ավելի անգամ»,-նշված է նախարարության պատասխանի մեջ (թվային տվ յալները ուղիղ մեջբերում են գրավոր պատասխանից): Այնուհետև շրջակա միջավայրի համար պատասխանատու գերատեսչությանն առաջարկել էինք անդրադառնալ մեկ այլ հարցի՝ պ ո չամբար ն ե րի վտանգավորության խնդրին:

Մասնավորապես՝ նշել էինք, որ լրատվամիջոցների տարբեր հրապարակումներ փաստում են, որ բնապահպանական, անվտանգային լրջագույն խնդիրներ կան՝ կապված հանքերի չգործող, փակված պոչամբարների ռեկուլտիվացիայի հետ, օրինակ՝ խնդրահարույց են Արծվանիկի և Թեղուտի պոչամբարները: Արդյո՞ք նախարարությունը վերջին երկու տարվա ընթացքում հետամուտ է եղել բնապահպանական և անվտանգային այս խնդրին լուծում տալու համար, և կոնկրետ ի՞նչ է արվել: Անդրադառնալով մեր այս հարցին՝ համապատասխան գերատեսչությունը տեղեկացնում է. «Շրջակա միջավայրի նախարարության աշխատակիցների կողմից իրականացվել է մետաղական օգտակար հանածոների արդյունահանման արդյունքում գոյացած ընդերքօգտագործման թափոնների լքված/տիրազուրկ արտադրական լցակույտերի, ընդերքօգտագործման թափոնների փակված օբյեկտների տարածքների գույքագրում, ինչի արդյունքում առանձնացվել են շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունների նվազեցման առաջնահերթ ծրագրերի իրականացում պահանջող ընդերքօգտագործման թափոնների փակված (այդ թվում` լքված) օբյեկտների տարածքները:

Ընտրվել է հինգ փակված պոչամբար, որտեղ առավել արտահայտված են շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունները: 2019 թվականին այս տեղամասերում կատարվել են ընդերքօգտագործման թափոնների նմուշառման և դրանց ծավալների գնահատման ընդհանրական աշխատանքներ: Ստեղծվել է տեղեկատվական բազա»,-ասված է պատասխանի մեջ: Բացի դա, ըստ նախարարության, ներկայացվել են ընդերքօգտագործման թափոնների լքված/ տիրազուրկ տեղամասերի և օբյեկտների ռեկուլտիվացիայի նախագծային փաթեթների մշակման 2019-2021 թթ., 20212023 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրերի (ՄԺԾԾ) հայտեր, որոնք չեն ֆինանսավորվել, ներկայացվել է նաև 2022-2024 թթ ՄԺԾԾ հայտը: Անդրադառնալով պոչամբարների անվտանգության խնդրին և այդ ուղղությամբ կատարվող աշխատանքներին՝ շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկացնում է, որ պոչամբարների անվտանգությանն ուղղված գործընթացների իրականացման լիազորությունները վերապահված են արտակարգ իրավիճակների նախարարությանը:

Լուսինե Առաքելյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Борьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЖивая память в сердце Еревана: кинопоказ фильма Солдатик объединил поколенияЗавершился международный шахматный турнир, организованный при поддержке IDBankВ Армении состоялась международная конференция FINTECH360Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»Ucom повышает скорость интернета во всех тарифах Unity «След» Курдистана в списке «Республики»: кто такой Роман Мурадян? «Паст»Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: АмстердамГенпрокуратура Армении взяла под контроль громкое дело о несовершеннолетних сестрах в ВедиИллюзия мира: как саммит в Ереване обнажил стратегический тупик Армении В Госдуме РФ обвинили Макрона в имперском поведении после его слов о связях Армении и РоссииМери Мисакян вошла в топ-6 на молодежном чемпионате мира по тяжелой атлетикеEuobserver: Армения стремится занять место в очереди на вступление в ЕС на фоне геополитической нестабильностиСаммит хромых уток в Ереване