Գազայում պաղեստինցիների զոհերի թիվը հասել է 174-ի
МЕЖДУНАРОДНОЕԳազայի հատվածի ուղղությամբ իսրայելական ավիահարվածների հետևանքով սպանված պաղեստինցիների թիվը հասել է 174-ի, նրանց թվում` 47 երեխա: Այս մասին տեղեկացրել է Պաղեստինի առողջապահության նախարարությունը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Սպանվել է 174 մարդ, այդ թվում ՝ 47 երեխա և 29 կին, վիրավորվել է 1200 մարդ»,-ասված է հայտարարության մեջ:
Բժիշկները կարծում են, որ զոհերի ու վիրավորների թիվը կաճի, քանի որ շտապօգնության և քաղաքացիական պաշտպանության ջոկատները շարունակում են որոնումները Գազայի շենքերի փլատակների տակ:
Երուսաղեմում հուզումներն սկսվել են մայիսի 7-ին: Արաբ երիտասարդների և ոստիկանության միջև բախումները բռնկվել են մայիսի 8-ի երեկոյան, այնուհետև շարունակվել՝ տարածվելով Տաճարի լեռան և Ալ-Աքսա մզկիթի տարածքում: Դրանք իրենց գագաթնակետին հասել են մայիսի 10-ին, երբ հրեաները նշում են Երուսաղեմի օրը:
Բախումների սկզբից ի վեր Գազայի հատվածից շուրջ 2900 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ: 2450 հրթիռ հատել է Իսրայելի սահմանը, ևս 450-ը ընկել է Գազայի հատվածում: Իսրայելի բանակը հայտարարել Է, որ ոչնչացրել Է ՀԱՄԱՍ-ի հետախուզության հանգուցային դեմքերի, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ի ռազմական հետախուզության անվտանգության բաժնի ղեկավարին ու նրա տեղակալին:



