Մեկ տարվա ընթացքում երրորդ անգամ. Լուկաշենկոն կրկին Ռուսաստան է գնում
МЕЖДУНАРОДНОЕԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մայիսի վերջին կրկին կայցելի Ռուսաստան: Սա կլինի նրա երրորդ այցը, նախատեսվում են բանակցություններ Ռուսաստանի Դաշնության ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին գրում է «Կոմերսանտը»՝ հղում անելով Մոսկվայի և Մինսկի իր աղբյուրներին:
Նշվում է, Պուտինի և Լուկաշենկոյի հանդիպումների նման հաճախականությունը կապում են երկու երկրների ինտեգրման համար «ճանապարհային քարտեզներ» պատրաստելու մտադրության հետ: Դեռ հայտնի չէ՝ արդյոք նախագահները կհանդիպեն Մոսկվայում, թե դա կլինի մեկ այլ վայրում:
Ըստ թերթի, երրորդ հանդիպումը, ինչպես առաջին երկուսը, կանցկացվի դռնփակ:
Ավելի վաղ, Պուտինն ու Լուկաշենկոն հանդիպել են փետրվարի 22-ին Սոչիում, իսկ ապրիլի 22-ին՝ Մոսկվայում: Հաղորդվում է, որ նախագահները լուծում են խնդիրները, որոնք կառավարությունների ուժերից վեր են:



