3 մարդու մահ պատճառելու մեջ կասկածվող՝ Շատվանի գյուղապետի որդին կալանավորվել է
ОБЩЕСТВОԴեկտեմբերի 11-ին Սեւան-Մարտունի-Գետափ ճանապարհին տեղի ունեցած վթարի հետեւանքով երեք անձի մահ պատճառելու մեջ կասկածվող՝ Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղի գյուղապետի որդին՝ 40-ամյա Տիգրան Աբրահամյանը կալանավորվել է երկամսյա ժամկետով: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 11-ին, ժամը 18-ի սահմաններում, Սեւան-Մարտունի-Գետափ ճանապարհի 11.8-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես Բենց S 500» եւ «Ֆորդ Ֆիեստա» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետեւանքով «Ֆորդ Ֆիեստա»-ում գտնվող երկու տղամարդը եւ կինը մահացել են:
Դեպքի առթիվ Սեւանի քննչական բաժնում հարուցվել է քր. գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 3-րդ մասի եւ 244 հոդվածի հատկանիշներով:
Կատարվում է նախաքննություն:
1
Примитивный, устаревший пропагандистский «трюк»: «Паст»
2
Ким Кардашьян выставила на благотворительный аукцион одежду из сериала «Все честно»
3
Курс финансовой грамотности в ЕГУ: Idram и IDBank
4
Анекдот бывшего министра обороны об «оружии Никола»: «Паст»
5
Как за одну ночь становятся «независимыми»? «Паст»



