Կառավարությունն օրենքի նախագծով առաջարկում է հանել COVID-19-ի հետևանքով մահացածին չհերձելու պահանջը
ОБЩЕСТВОԿառավարությունը հավանություն տվեց «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագծին: Նախագծով առաջարկվում է հանել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով անձի մահվան դեպքում ախտաբանաանատոմիական հերձումներ չիրականացնելու պահանջը:
Հիմնավորման համաձայն՝ վերջին մեկ տարվա ընթացքում իրականացված դատաբժշկական հերձումների արդյունքում պարզ դարձավ, որ դիակից կորոնավիրուսային հիվանդության վարակելիությունն այնպիսի վտանգավորություն է ներկայացնում, որից հնարավոր է պաշտպանվել հերձման ժամանակ կիրառվող անհատական պաշտպանության միջոցների օգտագործմամբ, սանիտարահամաճարակային համապատասխան միջոցառումների իրականացմամբ: Ըստ այդմ, անհրաժեշտություն է առաջացել օրենքից հանել վերոնշյալ պահանջը:
1
Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек Карапетян
2
«Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»
3
Вопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»
4
Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»
5
Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»



