«Սիրուհու կերպարը, ավելին է պահանջում, քան ես պատրաս եմ տալ...». Աննա Մանուչարյանը իր երեխայի, ապագա պլանների մասին. լուսանկարներ
ЛАЙФ
Ռառիոհաղորդավարուհի, դերասանուհի, երիտասարդ մայր և պարզապես գեղեցկուհի Աննա Մանուչարյանին շատերը կհիշեն հենց «Անուրջներ» հեռուստասերիալից: Հենց այս սերիալը եղավ նրա համար դեբյուտային: Դերասանուհին այժմ նկարահանվում է ATV-ի եթերում հեռարձակվող «Քարե դարդ» սիթքոմում:
Past.am-ը ներկայացնում է երիտասարդ մայրիկի և նրա ոչ պակաս գեղեցկուհի աղջնակի լուսանկարները, ինչպես նաև որոշ մանրամասներ նրա անձնական կյանքից:
Դերասանուհի, ում` հեռուստատեսություն մուտք գործելն եղավ բեկումնային նրա ողջ կյանքի համար:
«Ինքս էլ չէի կարող պատկերացնել, որ այսքան կսիրեմ հեռուստատեսությունը և կինոն: Ճիշտ է. դերասանուհու կարիեռան սկսել եմ սերիալում նկարահանվելով, բայց հավատացեք, այն ինչ տվել է սերիալը սկսնակ աղջնակին, դժվար թե կտար որևէ հաղորդաշար կամ գեղարվեստական ֆիլմ» :
Դերասանուհի, ռադիոհաղորդավարուհի Աննա Մանուչարյանը դեռ շատ երիտասարդ տարիքում ամուսացել է և ամուսանլուծվել: Նա, չնայած այս տարիքին, ունի աղջիկ` Արփին, ով արդեն 8 տարեկան է: Աղջնակը իր արատքին գեղեցկությամբ չի զիջում իր մայրիկին:
«Աղջիկս՝ Արփին, արդեն 8 տարեկան է: Հաճախում է երաժշտական դպրոց՝ ընտրել ենք թավջութակ գործիքը, նաեւ հաճախում է ոկալի, պարի: Կրկին արվեստն ենք ընտրել»:
«Իմ կողքի տղամարդը պետք է լինի մեծահոգի, բարի, ներքին կուլտուրայով, աշխատասեր: Տղամարդը պետք է կարողանա կայացնել որոշումներ և իրականացնել այդ որոշումները: Նրա կողքին քեզ պաշտպանված պետք է զգաս ու խնդիրներ չունենաս, հանգիստ լինես: Կինը պետք է իր ըտրած տղամարդու կողքին լինի այնպիսին, ինչպիսին միշտ եղել է, ստիպված չլինի իրեն վերափոխել և ընտանիքում ամուսինը պետք է առաջնահերթ ընկեր լինի կնոջ համար»: Ահա այսպիսի հատկանիշներով է պետք օժտված լինի, այն տղամարդը, ով կլինի Աննայի կողքին:




















































