Ո՞ւր ես Աննա Հակոբյան, քույրդ ամուսնուդ եղբոր հետ Ջդրդուզում թեյ է խմում ու մուղամ է լսում. Մետաքսե Հակոբյան
БЛОГԻմ Շուշիում մեկնարկեց մուղամի փառատոնը. ո՞ւր ես Աննա Հակոբյան, քույրդ ամուսնուդ եղբոր հետ Ջդրդուզում թեյ է խմում ու մուղամ է լսում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի ԱԺ «Արդարություն» կուսակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Ասեցիր ու արեցիր: Պատերազմի առաջին օրերին եկել, աչքերդ վերուվար անելով, շուրթերդ փքած, մեզ պատմում էիր, որ մեր իրական թշնամին ռուսն է: Անամո՜թ, դաժան կին, մեր թշնամին դու, քո ամուսինն ու Արցախում ձեր կամակատարն է: Դուք պիտի չքվեք, անհետանաք ու այդժամ Հայաստանն ու Արցախն ապագա կունենան, իսկ այդ ապագայում ձեր սերունդների հետքն էլ չի լինելու: ՏՂԱՆԵ՜Ր ՀԱՅը պիտի դեռ արժանանա աչքերը հառել երկինք և ներողություն աղերսել»:
1
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
2
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
3
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
4
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
5
В мобильном приложении Юнибанка теперь можно зарегистрироваться также с помощью imID



