Սպորտը՝ հանուն հայրենիքի
БЛОГԱրմեն Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
Մի քանի օր է մտածում եմ գրել թե՞ չգրել այս մասին: 4 օր առաջ ադրբեջանից 3 ռազմագերի վերադարձան Հայաստան, որոնց թվում ձյուդոիստ 19 ամյա Ռոբերտ Վարադյանը: Օրեր շարունակ ընկերներս՝ Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Վարդան Ոսկանյանը (Артур Восканян ), Yuri Khachatryanը և այլ ընկերներ դիմեցին համաշխարհային ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Մարիուս Վիզերին՝ անձնական բոլոր կապերը օգտագործելու խնդրանքով՝ հանուն Ռոբերտի հայրենիք վերադառնալու:
Արդյունքն ունեցանք: Առանց գովազդների, առանց մեծ-մեծ խոսքերի: Ամեն դեպքում հակառակ գնալով ընկերներիս համեստությանը՝ որոշեցի գրել այս մասին:
Շնորհակալ եմ մեր մեծ ձյուդոյի ընտանիքին: Հպարտ եմ,որ ձյուդոյի մեծ ընտանիքի մասնիկն եմ: Հպարտ եմ նման ընկերներ ունենալու համար:

1
Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного
управления
2
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
3
Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»



