Մեկնարկում ենք հավերժության պուրակի կառուցման աշխատանքները. Արտակ Թովմասյան
ОБЩЕСТВО«Թովմասյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Արցախյան 44-օրյա պատերազմը մեզանից խլեց լավագույններին` հայրենասեր տղերքի, հերոսների, որոնք զոհվեցին` հանուն հայրենիքի, հանուն ազգի ու պետականության: Շատ պատմություններ եմ լսել պատերազմի ժամանակ մեր հերոս տղերքի սխրագործությունների մասին և, ոգևորված նրանց տեսակով ու քաջությամբ, որոշել եմ նախաձեռնությամբ հանդես գալ, որով ևս մեկ հնարավորություն կընձեռվի ապրեցնելու նրանց տեսակը և պարզապես երախտապարտ լինելու նրանց․․․:
Այսպիսով` մեկնարկում ենք հավերժության պուրակի կառուցման աշխատանքները, որտեղ Արցախյան առաջին, Ապրիլյան և Արցախյան երկրորդ պատերազմներում զոհվածների հարազատները կկարողանան իրենց որդու, հոր կամ եղբոր համար տնկել մեկ պտղատու ծառ և ամեն տարի բերք ստանալ այդ ծառից:
Կից ներկայացված հատակագծում կտեսնեք հավերժության սիմվոլը՝ հայ ժողովրդի ազգային ինքնության խորհրդանիշը:
Արդեն իսկ մեկնարկել են այգում կառուցվող եկեղեցու շինաշխատանքները:
Պուրակը հիմնվում է Երեւանից Ապարան տանող ճանապարհին` Տառերի պուրակի և Սուրբ խաչի մոտ:
Ժամկետների, տեղանքի և կազմակերպչական այլ հարցերի մասին առավել մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել +374 43 00 52 66 հեռախոսահամարով»:
1
Очередной митинг: чем недовольны сотрудники государственных структур? «Паст»
2
Почему власти «паникуют»? «Паст»
3
Какие аудиозаписи и документы собирается опубликовать бывший министр обороны? «Паст»
4
Мишель Пфайффер говорит, что стала жить «более осмысленно» после того, как стала бабушкой
5
Тупик одностороннего мира: когда Армения говорит о будущем, а Азербайджан формирует поколение, полно...



