ՀՀ կառավարության 04.05.2021թ. որոշումը ակնհայտ հակասահմանադրական է
БЛОГՀրանտ Սարկիսովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 704-Ն առ 04.05.2021 թվականի որոշումը ակնհայտ հակասահմանադրական է։
Սույն որոշումով կառավարությունը մասնավորապես որոշել է.
1. ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմը նշանակում է Խորհրդի անդամների 10% (նախկին 25%-ի փոխարեն),
2. Հանրապետության վարչապետը՝ 55%,
3. Լիազոր մարմինը՝ ԿԳՄՍ նախարարությունը 10%,
4. ՈւԽ-ն՝ 25%։
Փաստացի, կառավարության կայացրած որոշումը ուղիղ հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 38-րդ հոդվածի («Կրթության իրավունքը») 3-րդ մասին, որը երաշխավորում է.
«Բարձրագույն ուսումնական հաստատություններն օրենքով սահմանված շրջանակներում ունեն ինքնակառավարման իրավունք, ներառյալ ակադեմիական եւ հետազոտությունների ազատություն»։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ վարչապետը եւ ԿԳՄՍ նախարարը միասին կարող են նշանակել Խորհրդի անդամների ոչ ավել, ոչ պակաս 65%-ը՝ խոսել Սահմանադրությամբ երաշխավորված բուհի ինքնակառավարման, ակադեմիական եւ հետազոտությունների ազատության մասին, պարզապես ծիծաղել է։
Իշխող կաբինետը հերթական անգամ ի ցույց է դնում, որ Հանրապետության Մայր օրենքը իրենց համար ոչ այլ ինչ է, քան սեւացրած թղթի էջեր։ Վստահ եմ, որ ԵՊՀ-ն կարողանալու է ինքնապաշտպանվել, ավելին հաջողությամբ կարողանալու է դիմագրավել կաբինետի կողմից ոտնձգություններին։
P.S. Ցանակցած եղանակով սատարելու եմ Համալսարանական ընկերներիս։
1
Очередная неудача Никола Пашиняна: «Паст»
2
Европейская помощь или вмешательство? Спешные шаги Калласа: «Паст»
3
В Ханты-Мансийском автономном округе-Югре прошел медиатур для иностранных журналистов аккредитован...
4
Впервые гражданин РА был удостоен «Почетной грамоты» от президента РФ: «Паст»
5
«Рубинян был тем, кто варил мне кофе»: «Паст»



