Ալյասկայում 8 զբոսաշրջիկ տեղափոխող ինքնաթիռ է կործանվել
МЕЖДУНАРОДНОЕԱլյասկայի հարավ-արևելքում 8 զբոսաշրջիկ տեղափոխող էքսկուրսիոն ինքնաթիռ է կործանվել։ Այդ մասին հայտնել է ԱՄՆ դաշնային ավիացիոն վարչությունը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Դեպքը տեղի է ունեցել Էլլա լճի մոտակայքում, Կետչիկան քաղաքից 30 կիլոմետր հյուսիս-արևելք:
DeHavilland DHC-3 փոքր ինքնաթիռը պատկանել է Promech Air ընկերությանը։
«Ողջ մնացածներ չկան»,- ասել է Promech Air-ի ներկայացուցիչը:
Վատ եղանակային պայմանների պատճառով ուղևորների մարմինները տեղափոխելու գործընթացը դժվարանում է: Վթարի պատճառը հայտնի չէ:
Ինքնաթիռում եղած բոլոր զբոսաշրջիկները ողբերգությունից որոշ ժամանակ առաջ ճանապարհորդել են Westerdam զբոսաշրջային նավով։
1
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
2
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
3
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...
4
Тайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду?
5
Риторика Баку не приведет к миру․ Аршак Карапетян



