Նման շարժում եղել է իմ կյանքում 88-ին. ռեժիսոր Սարգիս Միքայելյան (տեսանյութ)
ВИДЕОՌեժիսոր Սարգիս Միքայելյանին հոսանքի թանկացման դեմ երիտասարդների պայքարը հիշեցնում է 88-ի լուսավոր և լեգենդար օրերը: «Երբ մենք քանդեցինք Խորհրդային միությունը և այսօր… իհարկե, ողջունում եմ այս երիտասարդներին»,- Tert.am-ին ասաց Սարգիս Միքայելյանը:
Նա այստեղ է գալիս ավելի շատ առավոտները, քանի որ կարծում է, որ այս ժամերին Բաղրամյան 3-ում գիշերողներն ավելի խոցելի են: «Այս ժամերին հատկապես ուզում եմ իրենց կողքին լինել, որովհետև երբ քաղաքն արդեն արթնանում է, ամեն ինչ ավելի ապահով է»,- ասաց նա:
Ըստ Սարգիս Միքայելյանի` այս շարժման իմաստն ու հիմնական նպատակն այն է, որ անպատժելիությունը պետք է վերանա: «Հերթական նախագահը գալիս է ու տեսնում է, որ նախկինին պատիժ չկա, ու ինչ ուզում է, կարող է անել, ու երբ մեկին բերեն ու պատասխանատվության ներկայացնեն, հաջորդ նախագահը նման բան երբեք չի անի»:
Առավոտյան վաղ Բաղրամյանի սկզբնամասում գտնվող հաղորդավար Եգոր Գլումովի հետ էլ Tert.am-ը զրուցեց այն մասին, թե ինչու են ռուսական լրատվամիջոցները քաղաքականացնում, ավելին` «աշխարհաքաղաքականացնում» ու այս հարցին ի պատասխան մեջբերեց ռուսական ասացվածքը` «շունը հաչում է, քարավանը`շարժվում առաջ»:
«Մենք չենք կարող այնպես անել, որ Ռուսաստանի լրատվական միջոցները չանեն այն, ինչ անում են, մենք փորձում ենք անել այն, ինչ մենք կարող ենք անել մեր երկրում: Թե ինչ կասեն ռուսները, անգոլացիները կամ ամերիկացիները, մեզ չպետք է հետաքրքրի»,- ասաց Եգոր Գլումովը:



