Ереван, 21.Май.2026,
00
:
00
ВАЖНО


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ՄԱՅԻՍԻ)․ Ստե­փա­նա­կեր­տում մա­յիս­մե­կյան շքեր­թը վե­րած­վել է ցույ­ցի․ «Փաստ»

ОБЩЕСТВО

«Փաստ» օրաթերթը գրում է

ՏՈՆԵՐ

Աշխատավորների համերաշխության օր, Գարնան և աշխատանքի միջազգային օր, Ղազախստան՝ Ղազախստանի ժողովուրդների միասնության օր, ԱՄՆ՝ Լոյալության օր, Մանկական առողջապահության օր, Իրավունքի օր, Հավայան կղզիներ՝ Հավայական պարերի օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1912-ծնվել է նկարչուհի Մարիամ Պետրոսյանը։

1930-ծնվել է բանաստեղծ, թարգմանիչ լրագրող Վլադիմիր Աբրահամյանը։

1939-ծնվել է ֆրանսիահայ երգչուհի Ռոզի Արմենը։

1920- Երևանում և մի շարք այլ քաղաքներում տեղի են ունեցել հակակառավարական ցույցեր։

1978-վախճանվել է հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը։

1982- վախճանվել է խորհրդային լեզվաբան, մոսկովյան ֆոնոլոգիական դպրոցի հիմնադիր Ռուբեն Ավանեսովը։

1988-Ստեփանակերտում մայիսմեկյան շքերթը վերածվել է ցույցի, որի մասնակիցները բարձրաձայնել են Լեռնային Ղարաբաղը Հայաստանին միացնելու պահանջը։

1991- ԱՄՆ-ի Սենատը միաձայն որոշում է ընդունել, որով դատապարտել է ԽՍՀՄ-ի և Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի և Ադրբեջանի հայերի նկատմամբ իրականացված բռնությունները։

2001- Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում անցկացված «Շեյխի գավաթ» շախմատի երրորդ մրցույթի հաղթող է դարձել Կարեն Ասրյանը:

2002- ավտոմատ հրազենից արձակված կրակոցներից սպանվել է Արմավիրի մարզի Նորապատ գյուղի գյուղապետ, 51-ամյա Զորիկ Բադալ յանը: Ձերբակալվել է Նորապատի հարևան գյուղի՝ Ջանֆիդայի 35-ամյա բնակիչ, նախկինում դատված Գագիկ Պետրոսյանը: Պատճառը եղել է գյուղի մերձակայքում գտնվող շուկայի վերահսկողության շուրջ սուր առճակատումը:

2006-Մոսկվայում տեղի է ունեցել Հարավկովկասյան երկաթուղու աբխազական հատվածի վերականգնման հարցերով զբաղվող կոնսորցիումի ներկայացուցիչների հանդիպումը:

2007-Ժողովուրդների բարեկամության ռուսաստանյան համալսարանում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել հայաստանցի և ադրբեջանցի ուսանողների միջև, որի հետևանքով եղել են տուժածներ:

2010-վախճանվել է հայ խորհրդային ֆիզիկոս-տեսաբան Ալեքսեյ Սիսակյանը։

2018- վարչապետի պաշտոնում առաջադրված միակ թեկնածու, «Իմ քայլը» շարժման առաջնորդ, ընդդիմադիր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը չի ստացել բավարար թվով ձայներ և չի դարձել վարչապետ: Իշխող ՀՀԿ-ից ընդամենը մեկ պատգամավոր է կողմ քվեարկել Նիկոլ Փաշինյանին:

ԱՇԽԱՐՀ

305-հին հռոմեական կառավարիչներ Դիոկլիտանը և Մակսիմիլիանը հրաժարվել են իշխանությունից։ 1328-համաձայն խաղաղության պայմանագրի, Անգլիան ճանաչել է Շոտլանդիայի անկախությունը։

1682-Լյուդովիկոս 14-րդը մեծ շուքով բացել է Փարիզի աստղադիտարանը։

1707-միավորվել են Անգլիան և Շոտլանդիան, առաջացել է Մեծ Բրիտանիա պետությունը։

1769-վախճանվել է բրիտանացի ֆելդմարշալ, Վաթերլոոյի ճակատամարտի հաղթող, Մեծ Բրիտանիայի 25-րդ և 28-րդ վարչապետ Արթուր Վելլինգտոնը։

1786-Վիեննայում մեծ հաջողությամբ կայացել է Մոցարտի «Ֆիգարոյի ամուսնությունը» օպերայի պրեմիերան։

1840-Անգլիայում շրջանառության մեջ են դրվել առաջին փոստային նամականիշները։

1873-վախճանվել է անգլիացի հետազոտող Դավիթ Լիվինգստոնը։

1884-Չիկագոյում սկսվել է 10 հարկանի շենքի՝ աշխարհում առաջին երկնաքերի շինարարությունը։

1890-առաջին անգամ մայիսմեկյան տոները նշել են Ավստրո-Հունգարիայի, Բելգիայի, Գերմանիայի, Դանիայի, Իսպանիայի և եվրոպական այլ երկրների բանվորները։

1895-ծնվել է խորհրդային պետական և կուսակցական գործիչ, ներքին գործերի նարկոմ Նիկոլայ Եժովը։

1899-Գերմանիայում ստեղծվել է «Այնտրախտ Ֆրանկֆուրտ» ֆուտբոլային ակումբը։ -վաճառակետերում հայտնվել են ասպիրինի առաջին դեղահաբերը։

1909- կանադական Օնտարիո պրովինցիայում ուժի մեջ է մտել «չոր օրենքը»։

1919-բավարիական Կարմիր բանակը պարտվել է, ընկել է Բավարական Խորհրդային Հանրապետությունը։

1924-Խարկովում արտադրվել է առաջին խորհրդային թրթուրավոր տրակտորը՝ «Կոմունարը»։

1925-Կիպրոսը հայտարարվել է բրիտանական թագի գաղութ։

1929-ծնվել է կինոյի և թատրոնի լեհ դերասան Ստանիսլավ Միկուլսկին՝ Հանս Քլոսի դերակատարը։

1937 - ավարտ վել է Մոսկվա -Վոլգ ա ջրանցքի կառուցումը։

1945-ինքնասպանություն են գործել նացիստական հանցագործներ Պաուլ Յոզեֆ Գեբելսը և Հենրիխ Մյուլլերը։

1948- ստեղծվել է Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունը։

1960-Սվերդլովսկի տարածքում խփվել է ամերիկյան ՈՒ-2 հետախույզ-օդանավը, որի օդաչուն էր Ֆրենսիս Պաուերսը։

1987-ԽՍՀՄ-ում ուժի մեջ է մտել «Անհատական աշխատանքային գործունեության մասին» օրենքը։

1993-Շրի Լանկայի Կոլոմբո քաղաքում ահաբեկչական գործողության արդյունքում զոհվել է նախագահ Ռանասինխ Պրեմադասան։

2019- Նարուհիտոն դարձել է Ճապոնիայի նոր կայսրը, կեսգիշերին ավարտվել է կառավարման Հեյսեյ դարաշրջանը և սկսվել է Ռեյվա նոր դինաստիան, ինչը նշանակում է «գեղեցկություն և ներդաշնակություն»…

2020- ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նոր կորոնավիրուսը տարածվել է Չինաստանում գտնվող լաբորատորիայից, իսկ ԱՀԿ-ն Չինաստանի գործակալ է։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Эксперты предупреждают: разрыв с ЕАЭС может привести Армению к кризису Юниспорт – обладатель Кубка Армении по футзалуВкус отвержения: «Паст»Лето начинается с холодного кофе, особенно если он приносит бонусы: Idram&IDBank Какое решение примут в ЕАЭС по вопросу Армении? «Паст»ВТБ (Армения) улучшает условия по кредитам под залог недвижимости Что ждёт тех, кто скрывает преступления, после смены власти? «Паст»Экономический рост Армении во многом обусловлен членством в ЕАЭС: РПА за развитие союзнических отношений с РФ как в рамках ЕАЭС,так и в двустороннем формате.Эдуард ШармазановДоказательств нет: шестерых россиян держат за решеткой в Армении по абсурдному обвинению в шпионаже Трамп: под бальным залом Белого дома строят шестиэтажный бункер с госпиталемFT назвала Меркель и Драги кандидатами на роль переговорщика ЕС с РоссиейБудущее Армении начинается с твоего участия в выборах Генрих Мхитарян намерен продолжить карьеруTeam Holding объявляет о начале третьего заключительного этапа размещения долларовых облигаций; размещение осуществляет Freedom Broker Armenia ЕК завершила переговоры о выделении Украине в середине июня €3,2 млрдЮнибанк запустил биометрическую идентификацию в приложении UNIMobile Аэропорт Вильнюса остановил работу из-за объявления воздушной тревогиЗахарова назвала цинизмом обвинения Запада в том, что РФ «ведут кампанию» против ПашинянаКамо Айрапетян дал интервью о парламентских выборах в Армении «Юниспорт» вышел в финалы Кубка Армении по футзалу и Премьер-лиги Армении Запах поражения: «Паст»Для разгрузки дорожного движения в Ереване Самвел Карапетян обсуждает необходимость строительства кольцевой автомобильной дороги и 9 новых станций метро: «Паст»Для власти закона не существует։ «Паст»IDBank — стратегический партнёр «Women in Leadership Forum & Awards 2026»Юнибанк запустил онлайн-оформление зарплатных картПри поддержке Ucom в Армении прошла региональная гонка FPV-дронов Западной АзииВыборы или плебисцит по сдаче Армении? МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событийYomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океанеСпецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова НуукFT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазуРубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 годаТотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»