Վահրամ Շահինյանն ու Ճապոնիայի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության հեռանկարները
ПОЛИТИКАՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության գեներալ-լեյտենանտ Վահրամ Շահինյանը դեկտեմբերի 16-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Էյջի Տագուչիի և նրա խորհրդական Կեմիչիրո Սասամեի հետ։ Ինչպես տեղեկացրին ՀՔԾ լրատվական ծառայությունից, Վահրամ Շահինյանը Էյջի Տագուչիի խնդանքով ներկայացրել է ՀՀ հատուկ քննչական ծառայության դերն ոÖ ‚ առանձնահատկություններն իրավապահ այլ մարմինների համակարգում՝ ընդգծելով, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հանդիսանում է օրենքի հիման վրա ստեղծված, անկախ և գերատեսչական կախվածությունից զերծ նախաքննական մարմին:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են իրավական համագործակցության վերաբերյալ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի լայն շրջանակ:
Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Էյջի Տագուչին շնորհակալություն է հայտնել հանդիպման համար:
Երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի վերաբերյալ կողմերը հստակեցրել են փոխգործակցությունը զարգացնելու ուղղությունները:



