Ունեմ վստահություն, որ բանակցային ճանապարհով ի վիճակի ենք հետ բերել Շուշին ու Հադրութը. Ռոբերտ Քոչարյան
ПОЛИТИКАՀայաստանում առկա բոլոր խնդիրների հիմքում ընկած է կառավարման ճգնաժամը: Վատ է կառավարվել տնտեսությունը, ինչի արդյունքում ունենք տնտեսական անկում, պատերազմի ապաշնորհ կառավարման հետևանքով մենք ունենք պարտություն, զոհեր ու բազմաթիվ գերիներ։ Նրանց հետ վերադարձնելու անկարողությունը նույնպես կառավարման հմտություններից զուրկ պետական իշխանության մասին է խոսում։
Պետական կառավարման ճգնաժամի վերացմամբ հնարավոր է հզորացնել Հայաստանը: Ամրապնդելով մեր բանակցային դիրքերը՝ հնարավոր է վերադարձնել գերիներին, Շուշին ու Հադրութը, դառնալ տարածաշրջանի ամենաուժեղ պետությունը։
Այսպիսին է տեսնում նախագահ Քոչարյանը Հայաստանի ապագան, ինչի մասին էլ խոսել էր իր աջակիցների հետ նախորդ հանդիպման ընթացքում։ Սա հանդիպման տեսագրության երկրորդ հատվածն է։
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
4
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»
5
Административный суд признал бездействие полиции незаконным



