Ереван, 21.Май.2026,
00
:
00
ВАЖНО


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 ԱՊՐԻԼԻ)․ Հրդե­հի պատ­ճա­ռով ոչն­չա­ցել է մոտ 350 հա­զար գիրք․ «Փաստ»

ОБЩЕСТВО

«Փաստ» օրաթերթը գրում է

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Պարի համաշխարհային օր, Դանիա՝ Թագուհու ծննդյան օր, Ճապոնիա՝ Սյովայի օր, Ղրղզստան՝ Բիշքեկ քաղաքի օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

239 –ծնվել է Գրիգոր Լուսավորիչը։

1970– ծնվել է ծագումով հայ, ամերիկացի ճանաչված թենիսիստ Անդրե Աղասին։

2005-հիմնադրվել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանը;

2010- ձայների 12 կողմ, 8 դեմ, 1 ձեռնպահ հարաբերակցությամբ Իսրայելի խորհրդարանը՝ Կնեսետը, կողմ է արտահայտվել Հայոց ցեղասպանության հարցը խորհրդարանի օրակարգ ընդգրկելու մասին օրինագծին։

2012- իրավապահները Մաշտոցի այգուց ոստիկանության Կենտրոնի բաժին են տարել բնապահպան վեց ակտիվիստի և ապամոնտաժող բրիգադի մեկ անդամի, այգում լարված իրավիճակ է ստեղծվել՝ ապամոտնաժող բրիգադի անդամների և բնապահպան ակտիվիստների միջև։

2015-Արցախի մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման ծրագրի շրջանակներում Ասկերանի շրջանի Ծաղկաշատ գյուղում առաջին անգամ կազմակերպել է «Ժենգյալով հացի» փառատոն:

2018-«Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում անցկացված հանրահավաքում հայտարարել է, որ պատրաստ է ստանձնել Հայաստանի վարչապետի պաշտոնը:

ԱՇԽԱՐՀ

998 -Սուրբ Հռոմեական Կայսրության կայսր Օտտոն 3-րդի հրամանով մահապատժի է ենթարկվել Հռոմի պապի դեմ ապստամբություն կազմակերպած պատրիկ Հովհան Կրեսցենցին։

1429 -Հարյուրամյա պատերազմի ժամանակ Ժաննա դը Արկի ղեկավարած ֆրանսիական բանակը մտել է պաշարված Օռլեան քաղաք։

1627 -Ֆրանսիայի կարդինալ Ռիշել յեի հրամանով ստեղծվել է Հարյուր ակցիոներների ընկերությունը, որը սկսել է զբաղվել Կանադայի հետազոտությամբ և գաղութացմամբ։

1770 -անգլիացի կապիտան Ջեյմս Կուկը առաջին անգամ ափ է իջել Ավստրալիայում։

1818 –ծնվել է Ռուսաստանի կայսր Ալեքսանդր 2-րդը։

1854 -գերմանական «Favourite» առագաստանավը, բախվելով ամերիկյան «Hespera» նավի հետ, խորտակվել է, զոհվել է 201 մարդ։

1863 -Ռուսաստանում օրենքով մասնակիորեն արգելվել են մարմնական պատիժները։

1882– Բեռլինում բացվել է աշխարհում առաջին տրոլեյբուսային գիծը, որը ստեղծել է «Siemens & Halske»՝ ներկայումս «Siemens» ընկերությունը։

1884– Օքսֆորդի համալսարանը թույլատրել է կանանց ևս մասնակցել քննություններին։

1897– անգլիացի գիտնական Ջոզեֆ Թոմփսոնը Լոնդոնի թագավորական ընկերությանն է ներկայացրել իր հայտնաբերած էլեկտրոնը։

1907 –ծնվել է ամերիկացի ռեժիսոր Ֆրեդ Ցինեմանը։

1913 -ԱՄՆ ներգաղթած շվեդացի ինժեներէլեկտրիկ Գիդեոն Սունդբեկը արտոնագրել է իր հայտնագործությունը, որը ներկայումս հայտնի է կայծակաճարմանդ անունով։

1923-կազմավորվել է «Վսևոբուչի» փորձացուցադրական բանակային թիմը՝ ապագա ԲԿՄԱ-ն։

1933– ֆուտբոլի Անգլիայի գավաթի եզրափակիչի Էվերթոն - Մանչեսթեր Սիթի հանդիպման ժամանակ առաջին անգամ ֆուտբոլիստները խաղադաշտ են դուրս եկել համարներ ունեցող մարզաշապիկներով։

1935 -բրիտանական ճանապարհներին առաջին անգամ հայտնվել են «կատվի աչք» տիպի լուսանդրադարձիչները, որ մեկ տարի առաջ ստեղծել էր յորքշիրցի գյուտարար Պերսի Շոն։

1941 -Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանական բանակի ճնշման տակ Հունաստանից էվակուացվել է անգլիական էքսպեդիցիոն կորպուսը։

1945 - Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ դաշնակիցները ազատագրել են Դախաու համակենտրոնացման ճամբարը։

1957– ծնվել է անգլիացի դերասան, Օսկարի եռակի դափնեկիր Դանիել Դեյ-Լուիսը։

1961 -վիրաբույժ Լեոնիդ Ռոգոզովը հաջողությամբ իրականացրել է ապպենդէկտոմիա վիրահատություն իր վրա:

1974 – ծնվել է ինդոնեզական ծագումով ֆրանսիացի երգչուհի-երգահան Անգգուն։

1980– վախճանվել է անգլիացի նշանավոր ռեժիսոր Ալֆրեդ Հիչքոքը։

1982 -Չինաստանի բնակչությունը գերազանցել է մեկ միլիարդը։

1986 -Լոս Անջելեսի կենտրոնական գրադարանում հրդեհ է բռնկվել, որի պատճառով ոչնչացել է մոտ 350 հազար գիրք։

1991– Բանգլադեշում փոթորիկի հետևանքով զոհվել է մոտ 138000 մարդ։

1993 -Անգլիայի թագուհի Ելիզավետա 2-րդը հայտարարել է, որ Բուկինհեմյան պալատը առաջին անգամ կբացվի զբոսաշրջիկների համար, իսկ տոմսերի վաճառքից առաջացած գումարը կօգտագործվի հրդեհից վնասված Վինձորի պալատի վերանորոգման համար։

2011– Ուեստմինստերյան աբբայությունում տեղի է ունեցել արքայազն Ուիլ յամի և Քեյթ Միդլթոնի հարսանյաց հանդեսը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Вкус отвержения: «Паст»Лето начинается с холодного кофе, особенно если он приносит бонусы: Idram&IDBank Какое решение примут в ЕАЭС по вопросу Армении? «Паст»ВТБ (Армения) улучшает условия по кредитам под залог недвижимости Что ждёт тех, кто скрывает преступления, после смены власти? «Паст»Экономический рост Армении во многом обусловлен членством в ЕАЭС: РПА за развитие союзнических отношений с РФ как в рамках ЕАЭС,так и в двустороннем формате.Эдуард ШармазановДоказательств нет: шестерых россиян держат за решеткой в Армении по абсурдному обвинению в шпионаже Трамп: под бальным залом Белого дома строят шестиэтажный бункер с госпиталемFT назвала Меркель и Драги кандидатами на роль переговорщика ЕС с РоссиейБудущее Армении начинается с твоего участия в выборах Генрих Мхитарян намерен продолжить карьеруTeam Holding объявляет о начале третьего заключительного этапа размещения долларовых облигаций; размещение осуществляет Freedom Broker Armenia ЕК завершила переговоры о выделении Украине в середине июня €3,2 млрдЮнибанк запустил биометрическую идентификацию в приложении UNIMobile Аэропорт Вильнюса остановил работу из-за объявления воздушной тревогиЗахарова назвала цинизмом обвинения Запада в том, что РФ «ведут кампанию» против ПашинянаКамо Айрапетян дал интервью о парламентских выборах в Армении «Юниспорт» вышел в финалы Кубка Армении по футзалу и Премьер-лиги Армении Запах поражения: «Паст»Для разгрузки дорожного движения в Ереване Самвел Карапетян обсуждает необходимость строительства кольцевой автомобильной дороги и 9 новых станций метро: «Паст»Для власти закона не существует։ «Паст»IDBank — стратегический партнёр «Women in Leadership Forum & Awards 2026»Юнибанк запустил онлайн-оформление зарплатных картПри поддержке Ucom в Армении прошла региональная гонка FPV-дронов Западной АзииВыборы или плебисцит по сдаче Армении? МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событийYomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океанеСпецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова НуукFT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазуРубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 годаТотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»