Ներսես Օհանջանյանի պայծառ հիշատակը միշտ վառ կմնա արցախցիների սրտերում. ԱՀ ԱԺ
ОБЩЕСТВОԱրցախի Հանրապետության Ազգային ժողովը ցավակցական ուղերձ է հղել ԼՂՀ առաջին և երկրորդ գումարումների ԳԽ պատգամավոր Ներսես Միսակի Օհանջանյանի մահվան կապակցությամբ: Ասյս մասին հայտնում են : Այս մասին հայտնում են ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից:
«2021թ. ապրիլի 26-ին կյանքից վաղաժամ հեռացել է Արցախում ճանաչված հասարակական-քաղաքական գործիչ, ԼՂՀ առաջին և երկրորդ գումարումների Գերագույն խորհրդի պատգամավոր Ներսես Միսակի Օհանջանյանը:
Մեծ է նրա ավանդը ԼՂՀ ԳԽ օրենսդրական դաշտի ձևավորման և կայացման գործում: Ներսես Օհանջանյանի ակտիվ գործունեությունը դրսևորվել է հատկապես Արցախյան ազատագրական շարժման տարիներին Մարտակերտում:
Ներսես Օհանջանյանն իր ժողովրդին, երկրին ու պետականությանը նվիրված գործիչ էր՝ պատասխանատվության ու հայրենիքին ծառայելու խորին գիտակցումով, օժտված մարդկային ու բարոյական վեհ արժեքներով:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովը իր վշտակցությունն ու զորակցությունն է հայտնում Ներսես Օհանջանյանի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին, ընկերներին՝ մաղթելով տոկունություն ու ոգու արիություն:
Նրա պայծառ հիշատակը միշտ վառ կմնա արցախցիների սրտերում»,- ասված է ուղերձում:



