Ով է հաղորդավար Դմիտրի Նագիեւի նախկին կինը (արխիվային լուսանկարներ)
ФОТОՀայտնի հաղորդավար Դմիտրի Նագիեւի անձնական կյանքը միշտ փակ է եղել հասարակության առաջ։ Կանանց սիրելի հաղորդավարը միշտ ամուրիի կերպարի մեջ է եղել, երբեք չի խոսել այն մասին, թե ով կա նրա կողքին։

Իրականում, սակայն, Նագիեւը բավականին երկարատեւ ամուսնական կապ է ունեցել։ Դեռ շատ երիտասարդ տարիքում Նագիեւն ամուսնացել է ռադիոհաղորդավարուհի Ալլա Սելիշչեվայայի հետ, ով ավելի հայտնի է Ալիսա Շեր մականունով։ 1989 թվականին ծնվել է զույգի որդին՝ Կիրիլը, ով ներկայումս նույնպես դերասան է։ Նագիեւն Ալիսայի հետ ամուսնացած է եղել 18 տարի։
Զույգի ամուսնալուծությունը մեծ սկանդալով տեղի ունեցավ։ Ամուսնալուծությունից հետո Ալիսան գիրք գրեց՝ «Ես Դմիտրի Նագիեւի կինն էի» վերնագրով, որտեղ բազմաթիվ սկանդալային բացահայտումներ էր արել իրենց ընտանեկան կյանքի մասին ու բազմաթիվ գաղտնիքներ բացահայտել։

Նագիեւը սարսափելի բարկացել էր նախկին կնոջ այդ արարքից, սակայն հանրային մեկնաբանություն այդպես էլ չտվել։ Գիրքն էլ իր հերթին վաճառվեց ահռելի տպաքանակով։

1
Новая мина Баку под мирным договором: почему молчит Ереван? «Паст»
2
Ложная повестка искусственного государства. Аршак Карапетян
3
На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалас...
4
Не просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограничений
5
Помимо всего прочего, это просто бесчеловечно: «Паст»



