Ինչու Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանն այս տարի միասին չեկան Ծիծեռնակաբերդ (լուսանկարներ՝ 2018 թվականից սկսված)
ОБЩЕСТВОԱյսօր, ի տարբերություն նախորդ բոլոր տարիների, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ծիծեռնակաբերդ եկավ ոչ Աննա Հակոբյանի հետ:

Հիշեցնենք, որ 2018 թվականի ապրիլի 24-ին Նիկոլ Փաշինյան ու Աննա Հակոբյանն առհասարակ երթով էին շարժվել դեպի հուշահամալիր: Դրա նախորդ օրը եղել էր Սերժ Սարգսյանի հրաժարականը:

2019 թվականին թերևս որևէ առանձնահատուկ բան տեղի չունեցավ: Միայյն ասենք, որ նրանք միասին էին:

Իսկ ահա 2020 կորոնավիրուսային տարուն Ծիծեռնակաբերդը, այսպես ասած, պատկանաում էր միայն պաշտոնայներին ու Արտուշ պապիին, ում հուշահամալիր տարան, բառի բուն իմաստով, գիշերվա կեսին:


Այս տարի Նիկոլ Փաշինյանը Ծիծեռնակաբերդ եկավ առանց տիկնոջ՝ Արմեն Սարգսյանի ու Արարատ Միրզոյանի հետ: Հանուն արդարության, նշենք, որ առանց տիկնանց էին նաև Սարգսյանն ու Միրզոյանը: Իսկ Աննա Հակոբյանը հուշահամալիր էր եկել Արփիի ու որդու հետ:


Հավելենք, որ այսօր քաղաքական ղեկավարությունից առանձին եկավ նաև կաթողիկոսը:




