Ереван, 05.Август.2026,
00
:
00
ВАЖНО


Ցանկալի չէ այսօր որոշումներ կայացնել․ ապրիլի 24-ի աստղագուշակ

ЛАЙФ

Խոյ. Այսօր դուք հիանալի լեզու եք գտնում մարդկանց հետ, անգամ նրանց` ում հետ նախկինում դա չէր հաջողվում: Հիանալի հասկանալով նրանց, ում հետ գործ եք ունենում, դուք օգնում եք նրանց հասնել իրենց նպատակներին, նաև` ձեր մասին չմոռանալով: Օրը բարենպաստ է հեռվից եկած մարդկանց հետ շփումների համար: Նշանի բիզնեսմեն ներկայացուցիչները շանս կունենան միջազգային շուկա դուրս գալ: Հնարավոր են զգալի դրամական մուտքեր:

Օրը բարենպաստ է անձնական կյանքում դրական փոփոխությունների առումով: Էմոցիոնալ ֆոնը կայուն է, դրանից էլ` տրամադրությունը բարձր:

Ցուլ. Գործեք այնպես, ինչպես հարկն եք համարում, անգամ եթե սկզբում դա անընդունելի լինի շրջապատի կողմից: Դուք մտածում եք ոչ ստանդարտ, հաճախ գալիս եք պարադոքսալ մտահանգումների: Ստեղծագործական ներուժը շատ բարձր է, այդ իսկ պատճառով էլ լավ գաղափարների պակասից չեք դժգոհում: Հնարավոր է հաջողություն գիտական ուսումնասիրություններում և դասավանդողական գործունեության մեջ:

Երեկոյան անսպասելի լուրեր կստանաք արտերկրում ապրող տարեց ազգականներից: Անձնական հարաբերություններում իշխում է իակատար ներդաշնակությունը:

Երկվորյակներ. Օրվա էմոցիոնալ ֆոնն անկայուն է, հերիք է մի չնչին բան, որպեսզի ձեր տրամադրությունը վերջնական և անվերադարձ փչանա: Ստիպված եք լինելու գործ ունենալ այնպիսի մարդկանց հետ, ովքեր այդքան էլ հաճելի չեն շփման մեջ, և ձեզ չի հաջողվում թաքցնել նրանց հանդեպ ձեր իրական վերաբերմունքը: Ձեզ անհրաժեշտ իրերը մշտապես կորում են, և դա ձեզ սարսափելի նյարդայնացնում է:

Ցանկալի չէ այսօր որոշումներ կայացնել, հատկապես` անձնական կյանքին վերաբերող, քանի որ մեծ է սխալվելու հավանականությունը: Հնարավոր են չպլանավորած այցեր, և չի բացառված, որ հյուրերը հոգնեցնեն իրենց ներկայությամբ:

Խեցգետին. Այսօր անգամ եթե դժվարություններ ծագեն էլ, ապա դուք չեք կորցնում ձեր ինքնավստահությունը, համոզված եք, որ ձեռնարկած գործերն անպայման հաջողություն կունենան, այդ մտայնությամբ էլ կառուցում եք ձեր գործնական հարաբերությունները այն մարդկանց հետ, ովքեր կարող օգնել ձեզ` ձեր գաղափարների իրականացման հարցում:

Բարենպաստ օր է անշարժ գույքի ձեռք բերման և այլ խոշոր գնումների վերաբերյալ հարցեր քննարկելու համար: Հաջող կանցնի աշխարհիկ միջոցառումներին այցելելը, դրանցում դուք ուշադրության կենտրոնում կգտնվեք, ինչը ձեզ շատ դուր կգա:

Առյուծ. Օրվա սկիզբը բավական անհանգիստ կլինի, չի բացառված, որ ձեր գործերին միջամտեն մարդիկ, ումից դուք կնախընտրեիք հեռու մնալ: Տրամադրությունը հաճախ է փոփոխվում, հպանցիկ ցանկությունների ազդեցության տակ դուք հաճախ եք ձեզ կտրուկ արարքներ թույլ տալիս: Կարող են տարաձայնություններ ծագել ազդեցիկ մարդկանց հետ, վտանգ կա զրկվել նրանց հովանավորությունից:

Շատ ավելի հաջող է դասավորվում օրվա երկրորդ կեսը, այդ ժամանակահատվածում դրական միտումները գերազանցում են բացասականին, բազմաթիվ խնդիրներ լուծվում են, տարաձայնությունները արագ հարթվում:

Կույս. Այսօր պետք է զգույշ լինեք փողի հարցում` դուք հակված եք այն ծախսել բոլորովին ոչ այնպիսի բաների վրա, որոնք ձեզ անհրաժեշտ են: Դրա հետ մեկտեղ էլ, ձեզ այսօր շատ հեշտ է ներքաշել ամեն տեսակի կասկածելի ձեռնարկումների մեջ` դուք չափազանց դյուրահավատ եք, չեք ստուգում ստացված տեղեկությունները, հաճախ եք ընկնում սակավածանոթ մարդկանց ազդեցության տակ: Դրանով հանդերձ, սեփական նախազգացմանը դուք չեք վստահում, և շատ իզուր` նրա հուշումները ճիշտ են և խիստ ժամանակին:

Բարենպաստ օր է ընկերների հետ հանդիպելու, զվարճությունների համար: Հաջող կլինեն փոքր գնումները:

Կշեռք. Հեշտ չէ կենտրոնանալ աշխատանքի վրա, հատկապես` օրվա առաջին կեսին: Բարեբախտաբար, ձեզանից անհապաղ աշխատանքային սխրանքներ չեն պահանջվում` պլանավորած գործերը կարելի է հետաձգել, իսկ առայժմ կարելի է հաճելի անցկացնել ժամանակը, շփվել համակրելի մարդկանց հետ: Գործնական բանակցությունները ավելի լավ է հետաձգել օրվա երկրորդ կեսի վրա` այդ ժամանակահատվածում ձեզ ավելի հեշտ կլինի ընդհանուր լեզու տնել անհրաժեշտ մարդկանց հետ:

Օրվա երկրորդ կեսը էմոցիոնալ առումով անկայուն ժամանակահատվածն է, սակայն ընդհանուր առմամբ` բարենպաստ է: Որքան ավելի շուտ ձեր մեջ վերացնեք տագնապն ու անհանգստությունը, այնքան ավելի արագ կլուծեք անձնական խնդիները:

Կարիճ. Օրը բարդ է, բայց ոչ` անհույս: Դուք հետաքրքրվում եք ուրիշների գործերով և ճիշտ եք անում, քանի որ շրջապատը ձեր օգնության և աջակցության կարիքն ունի: Հավատացեք ձեր ուժերին` այսօր դուք ի զորու եք անել այն ամենն, ինչը բոլորովին վերջերս անհնար էր թվում: Այսօր նպատակահարմար է օրիգինալ իրեր, անսովոր զարդեղեն և ինտերիերի ապրանքներ գնել:

Մտերիմ մարդիկ ուրախացնում են ուշադրության նշաններով և անսպասելի նվերներով: Հնարավոր են չպլանավորած ուղևորություններ, զվարճալի միջոցառումներ, իմպրովիզացված տոներ: Ինչ վերաբերում է ֆինանսական հարցերին, ապա խուսափեք շտապողականությունից:

Աղեղնավոր. Օրը չափազանց հաջող է գործնական առումով: Ձեր նախաձեռնողական նախազգացումը սովորականից ավելի սուր է, դուք այնպիսի որոշումներ եք կայացնում, որոնք որպես օրենք` ճիշտ ու ժամանակին են: Շրջապատին դուք հիանալի խորհուրդներ եք տալիս, սակայն ցավոք, ոչ բոլորն են հետևում դրանց:

Հիանալի օր է ոչ պաշտոնական շփումների, անձնական հանդիպումներիի համար: Դուք գերազանց ժամանակ եք անցկացնում ձեզ համար համակրելի մարդկանց շրջապատում: Մի շտապեք բացել ձեր գաղտնիքները` խորհրդավորությունը ձեզ լրացուցիչ հմայք է հաղորդում:

Այծեղջյուր. Այսօր ճիշտ կլինի կարևոր որոշումներ ընդունել` անգամ բարդ որոշումներում և ունենալով համեստ տեղեկություններ, դուք չեք սխալվի: Կհաջողվի գտնել համախոհներ, անգամ այնպիսի մարդկանց մեջ, ովքեր մինչ բոլորովին վերջերս սատարում էին ձեր անբարյացկամներին: Մտերիմների հետ լիովին անկեղծ եք` դա միշտ չէ, որ նրանց դուր է գալիս, սակայն դրա հետ մեկտեղ` թույլ է տալիս խուսափել չհասկացվածությունից:

Օրը լիովին հարմար է հանգստի, զվարճությունների, գեղեցկության սրահներ և սպա-կենտրոններ այցելելու համար: Կարելի է նորաձև իրեր, անսովոր աքսեսուարներ գնել:

Ջրհոս. Օրը բավական բարդ է, խնդիրները կարող են ծագել այնտեղ, որտեղ դուք դրանց բոլորովին չէիք սպասում: Դուք չեք կարողանում լրջորեն տրամադրվել, ինչն էլ հանգեցնում է բազմաթիվ սխալների: Ցանկալի չէ այսօր կարևոր որոշումներ ընդունելը, այնպիսի բանակցություններ վարելը, որոնց արդյունքից կարող է կախված լինել ձեր պրոֆեսիոնալ կարիերան: Հնարավոր են լուրջ տարաձայնությոններ ղեկավարության, ներդրողների, ազդեցիկ մարդկանց հետ:

Քիչ հավանական են անձնական կյանքում լուրջ փոփոխությունները: Անգամ եթե ստեղծված իրավիճակը ձեզ այնքան էլ դուք չի գալիս, այսօր չարժե ձեռնարկել ինչ-որ որոշիչ քայլեր:

Ձկներ. Ընդհանուր առմամբ, օրը վատը չէ, միայն մի բանն է վատ` ձեր տրամադրությունը շատ փոփոխական է: Պրոֆեսիոնալ պարտականությունների կատարումը ձեզ ձանձրույթ է պատճառում, սակայն դուք բավականաչափ բարեխիղճ եք, այդ իսկ պատճառով էլ թույլ չեք տալիս սխալներ: Գործնական հարաբերությունները դժվար թե հնարավոր լինի ինչ-որ ոչ պաշտոնական հունով ուղղորդել, սակայն դա ձեզ չի մտահոգում:

Հնարավոր են ֆինանսկան կորուստներ, անհաջող գնումներ: Օրը հարմար է փոքր ուղևորությունների, իմացաբանական էքսկուրսիաների համար: Մի շտապեք նոր ծանոթություններ հաստատել, ավելի լավ է մտերիմների հետ հարաբերություններում ջերմություն ներարկելը:

IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акциейUcom и FPWC обеспечат круглосуточный мониторинг дикой природы в Гнишике с помощью солнечной энергииIdram и IDBank - рядом со стартапами на Seaside Startup SummitВ мобильном приложении Юнибанка теперь можно зарегистрироваться также с помощью imID«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьниковЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно Если Израиль использует тему Геноцида армян против Эрдогана, то что для него значит сам Геноцид? ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложенииПлатформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решениеСостоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане «По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Джанфида»В Ереване состоялся форум здоровья и эстетики «Три ключа к красоте»Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankПредставитель Армении стал амбассадором международной премии «Евразия»Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности «Евразия-Армения» отдала дань памяти культурному и общественному деятелю Армену ГригорянуПри поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankСохранение исторической памяти: активисты «Евразия-Армения» посетили монастырский комплекс Хор Вирап Пашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян В отношении Арегназ Манукян возбуждено публичное уголовное преследование, она задержанаЗачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»