Սերգեյ Սմբատյանը ղեկավարել է Ռուսաստանի ազգային նվագախումբը
КУЛЬТУРАՀայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն ապրիլի 21-ին ղեկավարել է Ռուսաստանի ազգային նվագախումբը։ Համերգը կայացել է Մոսկվայի Չայկովսկու անվան համերգային դահլիճում։ Նվագախմբի հետ ելույթ է ունեցել ջութակահար Մարկ Բուշկովը։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբից NEWS.am-ին հայտնում են, որ բազմաթիվ երաժշտական քննադատների գնահատմամբ՝ Ռուսաստանի ազգային նվագախումբը Ռուսաստանի Դաշնության լավագույն սիմֆոնիկ կոլեկտիվներից է։ Նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժորը Միխայիլ Պլետնյովն է։ Ռուսաստանի ազգային նվագախումբը ելույթ է ունենում ինչպես Ռուսաստանի‚ այնպես էլ աշխարհի լավագույն համերգասրահներում‚ համագործակցում է անվանի մենակատարների հետ։
1
Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного
управления
2
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
3
Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»



