Սիրիայում գալիք նախագահական ընտրությունները ոչ լեգիտիմ կլինեն. Թուրքիայի ԱԳՆ
МЕЖДУНАРОДНОЕՍիրիայում նախագահական ընտրությունները, որոնք նշանակված են 2021 թվականի մայիսի 26-ին, միջազգային հանրության կողմից չեն կարող օրինական համարվել: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Թանժու Բիլգիչը, գրում է «Անադոլու» գործակալությունը:
«Սիրիայի ռեժիմի կողմից 2021 թվականի մայիսի 26-ին հայտարարված նախագահական ընտրություններն անհամատեղելի են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2254 բանաձևի կողմից ներկայացված ճանապարհային քարտեզի չափանիշների հետ: Ընտրությունները, որոնք գրեթե 7 միլիոն սիրիացիների զրկել են ընտրական իրավունքից, հեռու են ազատ ու արդարացի լինելուց, միջազգային հանրությունը չի կարող դա օրինական համարել»,-ասել է Բիլգիչը:
Հիշեցնենք, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը կմասնակցի գալիք ընտրություններին:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



