«Իմ հաջողության գրավականը Հռիփսիմեն է... «Ֆուլ Հաուսի» Մուշեղը որպես ամուսին և հայր. լուսանկարներ
ФОТО
Դերասան, հումորիստ, սցենարիստ Գրիգոր Դանիելյանը, ով այժմ հանդես է գալիս բոլորիս կողմից սիրված Ֆուլ Հաուս սիթքոմում, արդեն 7 տարի է ինչ ամուսնացել է ու կազմել իր գեղեցիկ ու համերաշխ ընտանիքը: Նրա կինը երգչուհի Հռիփսիմե Ելինյանն է: Ընտանիք, որը օրինակելի է, նույնիսկ հեռվից նայելիս:
Past.am-ը ներկայացնում է նրանց հանդիպման, ամուսնության ու որդու ծննդի մասին որոշ մանրամասներ:
Արտիստները հանդիպել են Բազե երիտասարդական ճամբարում: 8 ամիս հանդիպելուց հետո նշանադրվել են ու ևս 8 ամիս հետո ամուսնացել են:
«Սեր եղել է առաջին հայացքից: Որոշ ժամանակ հանդիպեցինք, սիրո առաջարկություն արեցի, և այդտեղ, նա ինձ մերժեց, իմ ծնդդյան օրս»:
Գրիգորի կինը` Հռիփսիմեն մանկավարժական գործունեություն է ծավալում և աշխատում է, որպես դասախոս:
«Դեմ չեմ, որ իմ կինը շարունակի իր կարիեռան, ընդհակառակը շատ ոջևորում եմ ու ուրախանում եմ, երբ տեսնում եմ, որ կինս իր ասպարեզում ավելի խորանա»:
«Մենք միշտ միասին ենք, ուր գնանք, որտեղ որ լինենք միշտ միասին ենք: Շատ եմ սիրում ուշադրություն տալ, քանի որ կինս էլ շատ է սիրում ուշադրության կենտրոնում լինել»:
Արդեն 7 տարի ամուսնության ընթացքում երջանիկ զույգը ունի մեկ որդի:
«Երջանիկ եմ, որ ունեմ նման տղա, չնայած նրան, որ նա ավելի շատ սիրում է մայրիկին»:




















































