Գորիսի փոխքաղաքապետին ոստիկանության վարչությունում մարմնական վնասվածքներ են պատճառել
ОБЩЕСТВОԳորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանին ոստիկանության քաղաքային վարչությունում մարմնական վնասվածքներ են պատճառվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գորիսի քաղաքապետի տեղակալ Իրինա Յոլյանը։
«Գորիսի փոխհամայնքապետ Մենուա Հովսեփյանի շահերի պաշտպան Դավիթ Կարապետյանը ՀՔԾ հաղորդում է ներկայացրել` նշելով, որ այսօր Հովսեփյանին ապօրինի բերման են ենթարկել։ Ոստիկանության քաղաքային վարչությունում, ենթադրաբար ղեկավար աշխատակիցներից մեկի հրահանգով, պատճառվել են մարմնական վնասվածքներ։
Նշվածի մասին իրազեկվել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը։ Կից ուղարկվել են նաև լուսանկարներ», - գրել է Յոլյանը։
1
Для разгрузки дорожного движения в Ереване Самвел Карапетян обсуждает необходимость строительства ко...
2
Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»
3
МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событий
4
Для власти закона не существует։ «Паст»
5
Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»



