«Մեռնում եմ, դեղերս մոտս չի, շտապօգնություն կանչեք». ՔԿ-ում բռնություն են կիրառում այն շուռնուխցու նկատմամբ, ում տունը հանձնել են Ադրբեջանին (տեսանյութ)
ВИДЕОՇուռնուխի նախկին վարչական ղեկավար Արարատ Աղաբեկյանին, ում տունը հանձնել են թշնամուն, բռնի ուժով բերման են ենթարկել Քննչական կոմիտե, քաղաքացին հևիհև խնդրում է, որ շտապ օգնություն կանչեն, քանի որ իրեն վատ է զգում:
«Ես ինչ կապ ունեմ էս ամեն ինչի հետ, հիվանդ, 7 օր տաքությունով, թոքաբորբով պառկած եմ եղել, քաշ են տվել և բերել են այստեղ, խնդրում եմ՝ շտապ օգնություն կանչեք: Ես մեռնում եմ, դեղերս մոտս չի, վրաս վիճակ չկա »,- ասաց Շուռնուխի բնակիչ Արարատ Աղաբեկյանը:
Քննչական կոմիտեի սենյակում գտնվող իրավապաշտպանի հորդորով քաղաքացու ձեռքերը ազատ արձակեցին, իսկ Շուռնուխցին տեղեկացրեց՝ իրեն ծանուցագիր չեն ուղարկել, առավոտ՝ ժամը 7-ին բռնի ուժով բերման են ենթարկել:
1
Когда союзников не осталось: цена и последствия полной изоляции. Аршак Карапетян
2
Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давл...
3
Мы не хотим, чтобы сатана, пришедший к власти, судил христиан за их поступки
4
Секреты мира финансов в лагере «Айорди»: Idram&IDBank
5
Образовательная программа по кибербезопасности от Ucom и Microsoft Инновационного центра завершилась...



