Կդադարեցվի որոշ հասցեների գազամատակարարումը․ «Գազպրոմ Արմենիա»
ОБЩЕСТВО«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 21-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Աճանան գյուղի գազասպառողների, «ՍՅՈՒՆԻՔԻ ԹՌՉՆԱՖԱԲՐԻԿԱ», «ԱԳՐՈ ԲԻՈ ՊՐՈԴՈՒԿՏ» և «Պրոկպրուդ» ՍՊԸ-ների գազամատակարարումը:
Գազատարի վերատեղադրման աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 22-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Ձոր-1 թաղամասի գազասպառողների և թվով 1 հանրային օբյեկտի գազամատակարարումը:
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 23-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սարուխան, Լանջաղբյուր, Կարմիրգյուղ համայնքների գազասպառողների և «Կարիշ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի գազամատակարարումը:
1
В Братиславе сформирован международный фронт защиты Армянской Апостольской Церкви: «Паст»
2
Власти всячески препятствовали проведению мероприятия «Мы есть»: «Паст»
3
Айк Мартиросян стал победителем Международного шахматного турнира
4
Властям не нужны ни объективные наблюдатели, ни справедливые выборы։ «Паст»
5
Недействительные говорят о «недействительности»: «Паст»



