Օրվա բաղադրատոմս. Աղցան «Ընկույզով հավ»
ЛАЙФԲաղադրությունը՝
Հավի ֆիլե-280 գրամ
Վարունգ-1 հատ
Ձու-2 հատ
Մայոնեզ-8 ճաշի գդալ
Ընկույզ-50 գրամ
Սալորաչիր-70 գրամ
Աղ-ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը՝
Եփել ձուն և հավի կրծքամիսը: Հավի կրծքամիսը քառակուսիներով կտրատել: Ձուն մանր կտրատել: Սալորաչրի վրա տաք ջուր լցնել: Վարունգը բարակ շերտերով կտրատել: Սալորաչիրը հանել ջրից և կտրատել: Ընկույզը նույնպես կտրատել:







Բաժակի մեջ առաջին շերտով լցնել ձուն, ապա մայոնեզ: Մայոնեզի վրա լցնել հավի կրծաքմիսը,ապա մայոնեզ:



Հետո վարունգ, մի քիչ աղ լցնել վրան, կրկին մայենոզ: Վերջին շերտը սալորաչիր լցնել, ապա մայոնեզ և ընկույզ լցնել վրա: Այն կարելի է զարդարել մաղադանոսով: Թողնել սառնարանում 30 րոպե:



1
Пашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак Карапетян
2
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
3
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
4
Обновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате
5
Состоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBank



