Տեսանյութ. «Զորահավաք»՝ Խաչիկ Ասրյանի դրոշի ներքո
ВИДЕОՌուս - ուկրաինական արշալույսները, կարծես թե, խաղաղ չեն. օդում պատերազմի վտանգ է թևածում: ԱՄՆ-ը իր քաղաքացիներին արդեն հորդորել է զերծ մնալ Ղրիմ, Դոնբաս և Լուգանսկ այցելություններ կատարել: Սովորաբար վերահաս պատերազմներից երկու - երեք օր առաջ ամերիկյան կառավարությունը նման հայտարարություններ է տարածում:
Սակայն, դեռևս նախքան այս հայտարարությունը, Հայաստանում հետաքրքիր հայտարարություններ հնչեցին, որոնք չափազանց բուռն արձագանք ստացան: Մասնավորապես. «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության առաջնորդ Խաչիկ Ասրյանը հայտարարեց, որ «Հայոց Արծիվներ» կամավորական ջոկատը Ռուսաստանի դեմ պատերազմական գործողությունների դեպքում ՌԴ զինված ուժերի կազմում մասնակցելու է այդ պատերազմին՝ պաշտպանելով Արցախի և Հայաստանի արտաքին անվտանգության միակ երաշխավոր Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը:
Եվ ահա, մեր տեղեկություններով, այդ հայտարարությունը ոչ միայն տարաբնույթ կրքեր է բորբոքել՝ առաջացնելով բուռն քննարկումներ թե ռուսամետ, թե հակառուսական ճամբարներում, այլև կոնկրետ գործողությունների առիթ է հանդիսացել: Մասնավորապես, Orer.am-ի տեղեկություններով, բազմաթիվ քաղաքացիներ կապվել են «Հայոց Արծիվներ»-ի գրասենյակ և պատրաստակամություն հայտնել միանալու սպասվելիք զորախմբին:
Ինչ խոսք, հետաքրքիր զարգացումներ են` տարածաշրջանային դաժան պատերազմի սպառնալիքի ֆոնին:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
От выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и...



